


Արմինֆո. Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր ապազգային օրակարգի իրականացման ծրագրերին, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հարձակում կազմակերպելու մտադրության մասին: Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար: Facebook-ի իր էջում այդ մասին գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր խորհրդի անդամ Հայկ Իգնատյանը:
Նրա խոսքով՝ դժվար է հավատալ, որ Էջմիածնի վրա պատրաստվում են հարձակվել ոչ մոնղոլ-թաթարները, ոչ սելջուկ-թուրքերը և ոչ օսմանները, այլ՝ հայրենակիցները:
«Եթե այդ սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք ՝ հայ քրիստոնյաներս, ողջ հավատացյալ ժողովուրդը, պետք է տեր կանգնենք մեր սրբավայրերին Փաշինյանը մեզ ընտրություն չի թողնում։
Հայաստանին ծանր փորձություններ են սպասվում, բայց ես վստահ եմ, որ միասնական ջանքերով և հավատով կհաջողվի հաղթահարել դրանք", - նշել է նա ։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների արշավի էսկալացիայի մեկնարկը տրվել էր մայիսի 29-ին կառավարության նիստում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական եկեղեցիները "չուլանացված են": Հաջորդ օրը նա սուր գրառում կատարեց սոցիալական ցանցերում՝ հայհոյախառն բառապաշար օգտագործելով ՀԱԵ հոգևորականների հասցեին: Ընդ որում, վարչապետը պահանջում է, որպեսզի կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները, այդ թվում ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, կարգալույծ արվեն։ Վրչապետը նաեւ առաջարկել է փոխել ՀԱԵ ղեկավարի ընտրության կարգը, որպեսզի պետությունը որոշիչ ձայն ունենա ընտրություններում, իսկ թեկնածուները անցնեն էթիկայի ստուգում: Հակաեկեղեցական արշավի ընթացքում կալանավորվել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ընդ որում, վերջինիս ձերբակալելու համար ԱԱԾ հատուկջոկատայինները մտել էին Սուրբ Էջմիածնի տարածք:
Նախօրեին Փաշինյանը սոցցանցում կոչ է արել պատրաստ լինել Գարեգին Բ կաթողիկոսին գահընկեց անելու ։ "… պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում ", - գրել է նա սոցցանցում:



