


Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հենրիկ Դանիելյանը ։
Միեւնույն ժամանակ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը պարզաբանել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: "ՀՀԿ փոխնախագահի ազատազրկումն ու տնային կալանքը միասին տևել են 777 օր ։ Ազատություն երկրում մնացած բոլոր քաղբանտարկյալներին",- իր էջում գրել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 15-ին Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր ։ Մեկ օր առաջ նա ձերբակալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Աշոտյանն իրեն մեղավոր չի ճանաչում և տեղի ունեցածը համարում է բացահայտ ու ցինիկ քաղաքական հալածանք։



