
Արմինֆո. Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը», - ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես ասվում է ԱՄՆ նախագահի ժամանակացույցում, որը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում, Դոնալդ Թրամփն օգոստոսի 6-ին հանդես կգա հայտարարությամբ Օվալաձև կաբինետից: "Ցերեկվա ժամը 04:30 - ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) նախագահը հայտարարություն կանի օվալաձեւ գրասենյակում", - ասված է դրանում: Նախատեսված հայտարարության թեման չի հստակեցվում։
Նախօրեին ադրբեջանական "Թուրան" գործակալության նախկին թղթակից, Վաշինգտոնում բնակվող Ալեքս Ռա0ուֆօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին: "Աղբյուրների տվյալներով ՝ սպասվում է, որ ուրբաթ օրը Թրամփը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին", - գրել էր նա սոցցանցում: Middle East Eye-ը (MEE), հղում անելով իրավիճակին ծանոթ տարածաշրջանային աղբյուրներին, հայտարարել է ուրբաթ օրը Վաշինգտոնում Երևանի և Բաքվի կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: "Սպասվում է, որ երկու առաջնորդները կստորագրեն մտադրությունների մասին թուղթ, այլ ոչ թե՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական նվաճում, որին նա ձգտում է տարածաշրջանում անցյալ ամսվանից", - ասվում է հրապարակման մեջ:
«Երբեք Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ չի եղել: Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան: Իսկ շուտով՝ նաև Ադրբեջանը և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը՝ X-ում: