


Արմինֆո. Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգտոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից՝ լուծարել Մինսկի խումբը՝ վերջնականապես թաղելով Արցախի հարցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։ Հերթական դավադիր քայլերն արվեցին. բայց միևնույնն է խաղաղության պայմանագիր Ալիևը չստորագրեց։ Խեթ խեթ նայում էր Փաշինյանին և մտքում երևի կրկնում էր. արա իմ հայրը սրա՞նց է պարտվել։ Ու ի՞նչն է հետաքրքիր. նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի», - գրել է Բագրատյանը։



