


Արմինֆո.Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր, ազգությամբ հայ Գարո Փայլանն X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել անհապաղ բացել ՀՀ հետ սահմանը:
"Մեր պարտքն է անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս խաղաղությունը դռանա մշտական", - գրել է նա:
"Հարգելի պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին: Եկեք անհապաղ կատարենք այդ քայլը", - հավելել է Փայլանը։
Ինչպես կարծում է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրել են "պատմական համաձայնագիր", որը վերջ է դրել տասնամյակների թշնամանքին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են "խաղաղության մասին" յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի Ադրբեջանը իր նախիջեւանյան էքսկլավին: TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity, թարգմանաբար ՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ», Հայաստանի հարավում գտնվող 42 կմ ճանապարհ, որի կառավարումը 99 տարով կտան ԱՄՆ-ին), փորձագետների կարծիքով, կարող է էապես փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում:



