


Արմինֆո. ՀՀ ԱԳՆ արարողակարգային ծառայությունը լրացուցիչ 40 մլն դրամ (100 հազար դոլարից մի փոքր ավելի) կստանա վարչապետի պատվիրակությունների արտասահմանյան այցերի կազմակերպման համար: Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 14-ին կառավարության նիստում։
Նշվում է, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությունների արտասահմանյան երկրներ այցերի հանդիսավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, դա վերաբերում է բնակության, ինչպես նաև տրանսպորտի վարձակալության հետ կապված ծախսերին: Գումարը ԱԳՆ-ին կտրամադրվի 2025 թվականի երկրորդ կիսամյակի համար։



