


Արմինֆո. Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և ֆրանսիացի օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) կներկայացնեն վոկալ երաժշտության գալա համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին:
Երաժշտական երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որի ընթացքում կհնչեն հայ ականավոր կոմպոզիտորների ընտիր ստեղծագործություններ՝ գրված Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման վրա:
Կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երեկոն լի է լինելու անակնկալներով, սպասվում են Հայաստանից տաղանդավոր օպերային արտիստների ելույթներ: -



