


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալներից մեկին և վերանշանակել երկու փոխնախարարի:
Կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ վարչապետի օգոստոսի 18-ի որոշումներով պաշտոնից ազատվել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արա Մկրտչյանը և Արամ Մեյմարյանը վերանշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոններում:
Վերանշանակվել է նաև Էկոպատրուլային ծառայության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (գերատեսչությունը ղեկավարում էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ից) ազատվել էր զբաղեցրած պաշտոնից ։ Նախարարությունը գլխավորել է Համբարձում Մաթևոսյանը, ով նախկինում եղել է ՀՀ փոխվարչապետ և Արմավիրի մարզպետ, իսկ 2023 թվականի փետրվարի 16-ից զբաղեցրել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:



