


Արմինֆո. 2025 թվականի օգոստոսի սկզբի դրությամբ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացրած շուրջ 38 000 քաղաքացի պետությունից ստացել է շուրջ 3.3 մլրդ դրամի սոցիալական ծախսերի փոխհատուցում: Այդ մասին սոցցանցում հաղորդել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Արդեն մոտ 92 հազար քաղաքացի ներկայացրել է իր հայտարարագիրը: Համակարգի առավելությունների մասին քաղաքացիների իրազեկվածության աճը մեծացրել է դիմումների և փոխհատուցումների ծավալը։ Ձեր հայտարարագիրը կարող է վերածվել իրական աջակցության՝ Ձեր ընտանիքի կրթական և առողջապահական կարիքները բավարարելու համար»,-նշել է նա (ավելի վաղ ՊԵԿ-ում ԱրմԻնֆո-ին հաղորդել էին, որ 2025 թվին 2024 թվի եկամուտների համար պետք է հաշվետու լինի մոտ 900 հազար քաղաքացի-խմբ.):
Հանրապետության բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը սկսվել է 2023 թվականից ։ Գործընթացը կազմակերպվում է երեք փուլով, տարեցտարի ավելանալու է այն անձանց շրջանակը, որոնք պարտավոր են ներկայացնել հայտարարագիրը ։ Համակարգի ներդրումը կավարտվի 2025 թվականին ։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու միջոցով կարող են օգտվել եկամտահարկի գումարից սոցիալական ծախսերը փոխհատուցելու հնարավորությունից: Այս հնարավորությունը տարածվում է ինչպես անձամբ հայտարարատուի, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսնու, ծնողների և երեխաների) կատարած սոցիալական ծախսերի վրա: Ծախսերի փոխհատուցումը մեկ հաշվետու տարվա ընթացքում չի գերազանցում 100 հազար դրամ



