


Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:
"Այո, հաստատում եմ վարչապետի մասնակցությունը",- "Արմենպրես"-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ ՉԺՀ ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը հաղորդել էր, որ ՇՀԿ գագաթնաժողովը կհավաքի ավելի քան 20 պետությունների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Նրանց թվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Պակիստանի նախագահ Շահբազ Շարիֆը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը եւ այլոք: Բացի այդ, Տյանցզին են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը


