


Արմինֆո.Հայաստանի ՊՆ-ում հաստատել են մարտական դիրքում զինծառայողի վիրավորվելու փաստը, նշելով, որ նա վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
"Ի պատասխան "հրազենային վնասվածքով հոսպիտալացված զինծառայողի" վերաբերյալ հարցումների ՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողը ենթարկվել է անհետաձգելի վիրահատության և տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս պահին զինծառայողը գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում", - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում կրակոցներ են հնչել, մեկ զինծառայող հոսպիտալացվել



