


Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին «Հումանիտար ակամազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական խորհրդականներ՝ Սիլվիա Զեհեին և Պիտեր Սվեդբերգին։
ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում առկա ականային խնդիրը, մարտահրավերները, հակաականային գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքները, ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, հետագա պլանները և կենտրոնի կարիքները, մասնավորապես, ականազերծման գործողությունների ընթացքում ականների հայտնաբերման և հետազոտման աշխատանքներում օգտագործվող մեքենայի ձեռքբերման անհրաժեշտությունը։
Մագդալենա Գրոնոն հետաքրքրություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող հակաականային գործունեության ոլորտի աշխատանքների ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունն ու աջակցությունը նշված ոլորտում։



