


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկե Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ.Հովհաննիսյանն ՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։
Վերջինս հանդիսանում է սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մահվան հանգամանքները։
Հիշեցնենք, որ համանման միջադեպ տեղի էր ունեցել ընթացիկ տարվա փետրվարին: ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պայմանագրային զինծառայող, ՀՀ 26-ամյա քաղաքացի Արթուր Աֆյանն անհետացել էր փետրվարի 21-ին: Մարտի սկզբին նրան գտել էին կախված վիճակում: ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աֆյանի մահը կապված է եղել պարտքերի հետ:



