Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025 12:54
Նաիրա Բադալյան

Վանաձորում, Շամուտում եւ Գեղակերտում կկառուցվեն Վախթանգ Դարչինյանի, Ստեփան Սարգսյանի եւ Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցներ

Վանաձորում, Շամուտում եւ Գեղակերտում կկառուցվեն Վախթանգ Դարչինյանի, Ստեփան Սարգսյանի եւ Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցներ

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունել է «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» 3 որոշում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագությունում:

 

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումների ընդունումը բխում է կառավարության՝ սպորտի ոլորտում որդեգրած ռազմավարությունից, որով մի կողմից՝ նպատակ ունեն զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, մյուս կողմից՝ այդ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ընթացքում առանձնահատուկ գնահատել և նաև ճանաչելի դարձնել մեր անվանի մարզիկների փորձը, վաստակը և նաև դրանով խրախուսել նորանոր երեխաների՝ զբաղվելու սպորտով։ «Սրանով նախատեսվում է, որ մենք որպես նվիրաբերություն ընդունում ենք գույք, ամրացնում ենք և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում ենք, որպեսզի տեղի ունենա նշված մարզակառույցների կառուցումը և հետագա շահագործումը»,-ասել է նախարարը։

 

Ամբողջական փաթեթը վերաբերում է երեք մարզակառույցների. առաջինը հանրաճանաչ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի բռնցքամարտի ուղղվածությամբ մարզակառույցն է, որը պետք է կառուցվի Վանաձորում։ Վանաձորում այս մարզակառույցի կառուցման նպատակով նվիրաբերվում է 3 հողամաս, որոնք սեփականության իրավունքով պատկանել են Վախթանգ Դարչինյանին, մեր հանրահայտ ծանրամարտիկ Յուրի Սարգսյանին և ըմբշամարտիկ Ստեփան Սարգսյանին։ «Մեր երեք մարզիկների գույքի նվիրաբերման արդունքում մենք հնարավորություն ենք ստանում Վանաձորում կառուցել բռնցքամարտի ժամանակակից և արդիական համալիր։ Միևնույն ժամանակ մենք մեր մյուս երկու մարզիկների անունով մարզակառույցների հետ կապված աշխատանքներն ենք պլանավորում: Մասնավորապես՝ Ստեփան Սարգսյանի անվամբ ըմբշամարտի մարզակառույց կկառուցենք հենց իր ծննդավայր Լոռու մարզի Թումանյան համայնքի Շամուտ բնակավայրում։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ արդեն իսկ նախընթաց աշխատանք է կատարված, մասնավորապես, մարզակառույցի համար հատկացված հողատարածքի նշանակությունը փոխված է, որպեսզի հնարավոր լինի կառուցապատում, ինչպես նաև ավագանու որոշմամբ այդ նվիրաբերության գործընթացն արդեն իսկ տեղի է ունեցել: Կառավարության որոշումով կկարողանանք մեկնարկել բուն գործընթացը։ Այստեղ էլ կունենանք ըմբշամարտի մարզադպրոց: Յուրի Սարգսյանի մասով կունենանք նաև իր ծննդավայր՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի այն մարզադպրոցը, որտեղ հենց ինքը մարզվել է: Սա առանցքային է, որովհետև միասին երկար քննարկել ենք լուծման տարբերակը, և մեր ծանրամարտիկը ցանկություն էր հայտնել, որ հենց այն մարզադպրոցը, որտեղ ինքը մարզվել է, ունենա արդիական պայմաններ: Եվ սա նշանակում է, որ մենք Գեղակերտում կհիմնանորոգենք գոյություն ունեցող մարզադպրոցը։ Ընդ որում՝ քանի որ մարզադպրոցը հանդիսացել է «Սևան» գյուղական մարզական ՀԿ-ի սեփականությունը, ՀԿ-ի նախագահության որոշմամբ դա նվիրաբերվել է ՀՀ-ին, ինչը նշանակում է, որ մենք մարզադպրոցը կհիմնանորոգենք և այնուհետև անհատույց օգտագործման կտրամադրենք Սևան մարզական կազմակերպությանը մարզադպրոցի աշխատանքները կազմակերպելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

 

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մյուս երկու կառույցները կհատկացվեն Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ին, որը նախարարության գույքային միասնական կառավարիչն է: Այս որոշումից հետո կկարողանանք նվիրաբերության պայմանագրերը, գույքի հանձնում-ընդունումն իրականացնել, որից հետո կմեկնարկի նախագծումը:

 

Կարևորելով ընդունված որոշումները՝ վարչապետը նշել է. «Կարևոր է մի քանի հայեցակարգային պատճառով. առաջինը՝ նախ, մենք արձանագրում ենք սրանով, որ ՀՀ Կառավարությունն, ըստ էության, արժևորում է այն սպորտային ժառանգությունը, որ մենք նախկինում տարբեր ժամանակներում ունեցել ենք։ Ինչպես վերջերս առիթ ունենում եմ ասելու, հիմնականում Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ քննարկումների տիրույթում, մենք անընդհատ խոսում ենք արժեքների կիրառական նշանակության մասին»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ կիրառական նշանակությունն այն է, որ մարդկանց, նրանց վաստակը, Հայաստանին նրանց մատուցած ծառայությունները կարող են հիշվել հոբելյանից հոբելյան, որը լավ է և կարվի: «Իսկ մյուս դեպքում՝ մենք ունենում ենք Վիկ Դարչինյանի անվան դպրոց, Ստեփան Սարգսյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոց, որն արդեն գործում է, Արթուր Աբրահամի անվան դպրոցը, որը կառուցվում է, Ալբերտ Ազարյանի անվան դպրոցը, որի հիմնարկեքը արեցինք, Հրանտ Շահինյանի անվան դպրոցը, որը շուտով շահագործման կհանձնենք, Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը, որը երկար կառուցվում է: Կիրառական նշանակությունն այն է, որ երեխաներն ամեն օր առնչվում են այդ ժառանգության հետ, և սա երաշխիք է, որ այդ ժառանգությունը ոչ միայն չի մոռացվի, այլև դրա պարունակած էներգիան կծառայի հետագա հաջողությունների և հետագա ժառանգության համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

 

Արձագանքելով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ Արթուր Աբրահամի դպրոցի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ «Ես կարևորում եմ, որ Արթուր Աբրահամն ուղեկցել է նախագծման ամբողջ ընթացքը, և իր աջակցությամբ՝ նախագծի մեջ ներդրվել է միջազգային եվրոպական լավագույն փորձը։ Կառույցը կազմված է լինելու մեկ ստորգետնյա և երեք վերգետնյա հարկերից, ունենալու է շուրջ 5400 քմ տարածք, որում ներառված են լինելու և՛ ըմբշամարտի, և՛ բռնցքամարտի դահլիճներն իրենց բոլոր ենթակառուցվածքներով, մարզիկների համար անհրաժեշտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով։ Լինելու է ընդհանուր խաղային մարզաձևերի, ուժային մարզումների դահլիճներ։ Այս ամբողջն արդեն ավարտվել է, հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի բացումը կկայանա սեպտեմբերի 22-ին. կունենանք շինարար ու բուն շինարարական աշխատանքները կմեկնարկենք»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Եղիազար Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ ավարտական փուլում են Մալխաս և Ռոման Ամոյանների մարզադպրոցի աշխատանքները. հոկտեմբեր ամսին կավարտվեն նախագծման աշխատանքները և սահմանված կարգով ընթացք կտրվի:

 

Վարչապետը հիշեցրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը, որտեղ արձանագրված է, որ մինչև 2050 թվականը մենք խնդիր ունենք 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու: «Այս նախագծերի հաջող իրագործումը գործնականում երաշխավորում է, որ դա անպայման տեղի է ունենալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացրել է ամբողջական հետազոտություն՝ մեր հանրության շրջանում առողջ ապրելակերպի և սպորտով զբաղվելու վարքականոնի վերաբերյալ. «Ընդ որում՝ սպորտի ռազմավարության համաձայն՝ այդպիսի տվյալների հավաքագրումը մենք պետք է դարձնենք ամենամյա, որպեսզի կարողանանք զուգահեռ հետևել և տեսնել՝ ինչպես է փոխվում հանրային վարքականոնը այդ ենթակառուցվածքների զարգացմանը զուգընթաց: Եվ կարծում եմ, որ այս համալիր գործողությունները իսկապես կտան արդյունք, հատկապես որ այս պահին մենք ունենք 214 մեդալ, և սա նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ ավելի է 17 մեդալով»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Փոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումըՓոխվարչապետը FRLD-ի ղեկավարի հետ քննարկել է կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացների ֆինանսավորումը
Նեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձելՆեթանյահուի կուսակցությունը Իսրայելի ընտրություններում առաջատար է դարձել
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԱՊՀ երկրների կողմից արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության կարգի մասին արձանագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրինՀՀ վարչապետ. Հայաստանը բարձր է գնահատում Չեխիայի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների ծրագրին
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրեց ԱՄՆ-ի հետ կնքված TRIP համաձայնագիրը
COP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESCCOP17 մասնակիցները ծանոթացան Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ժառանգությանը - MօESC
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Էսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար ԱռաքելյանըԷսթեր Սահակյանը հրաժարական է տվել իր պատգամավորական մանդատից՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի , նրան խորհրդարանում կփոխարինի Էդգար Առաքելյանը
Էդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնըԷդգար Առաքելյանը ստանձնեց Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը
Գագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքումԳագիկ Ծառուկյանը կանխատեսում է Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացում՝ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության կասեցման դեպքում
Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործումՄիացյալ Նահանգները կաջակցի Հայաստանին իրավապահ մարմինների կարողությունների զարգացման գործում
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկարագրեց TRIPP-ի կողմից Հայաստանի համար ներկայացվող ռիսկերը։
Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմներըՀայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները
Հայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալՀայ և ֆրանսիացի փաստաբանները քննարկում անցկացրեցին իրավաբանական պրակտիկայի քրեականացման վերաբերյալ
Իտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցըԻտալիայում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հարցը
Հայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytypedՀայաստանը 2026 թվականի Դրական խաղաղության ինդեքսում զբաղեցրել է 55-րդ հորիզոնականըablytyped
Հայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունըՀայաստանը նշում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ծրագրերի համար ԵՄ աջակցության կարևորությունը
ANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասինANC-International-ը հատուկ զեկույց է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին
Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակումՍկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժինՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման ներուժին
ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցըՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավարը ԱԳՆ-ին առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը
Հայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակըՀայաստանում որմնանկարների գույքագրում կիրականացնեն եւ կգնահատեն դրանց վիճակը
Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՆիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումըՍամվել Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից TRIPP-ի վավերացումը
Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝  նա չի գնա արտահերթ ընտրությունների Սամվել Կարապետյան. Եթե անգամ Փաշինյանի գլխին ատրճանակ պահեն՝ նա չի գնա արտահերթ ընտրությունների
Թոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգըԹոմ Բերենդսեն. Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերըԱրցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ Է արել չանտեսել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը
Հայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի ՏԿԵ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարները
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներՄեծամորի հնավայրում հայտնաբերվել են բրոնզե, երկաթե և անտիկ դարաշրջանների բացառիկ գտածոներ
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետՀայաստանի ՆԳ նախարարն Իտալիա այցի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Մոլդովայի պաշտոնյաների հետ
Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17Իդրամն ու IDBank-ը՝ կենսաբազմազանության պահպանման նորարարական լուծումների աջակից․ COP17
Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի ՀայաստանՍլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան