


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է:


