


Արմինֆո. Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ Հայաստանի դատարանի մեղադրական դատավճիռը դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի հայ համայնքում: Տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել են Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն Հայաստանի իշխանությունների գործողություններից:
Քաղաքացիները դեսպանատան մոտ են եկել "Եկեղեցին հոգի է, ոչ թե ընդդիմություն", "Ձեռքերդ հեռու սրբությունից" գրառումներով պաստառներով եւ Միքայել արքեպիսկոպոսի ու Էջմիածնի Մայր Տաճարի լուսանկարներով։ Նրանք իրենց հետ բերել են նաև Հայաստանի դրոշներ։ Ցուցարարները Հայաստանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Աջապահյանին։ Ակցիայի տեսանյութը հրապարակել է Shot տելեգրամյան ալիքը։
Նախօրեին Հայաստանի դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր է ճանաչել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար և թողել կալանքի տակ: Պատժաչափը կքննարկվի սեպտեմբերի 29-ին լրացուցիչ լսումների ժամանակ:



