


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, ելույթ ունենալով կազմակերպության աշնանային նստաշրջանում, անդրադարձել է Հունգարիայի իշխանությունների վարքագծային մոդելին: Հայ պատգամավորի ելույթը տեղի է ունեցել "Հունգարիայի կողմից իր պարտավորությունների կատարումը ՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ" զեկույցի քննարկման ժամանակ:
"Դուք՝ բոլորդ, գիտեք, որ 2004 թվականին Հունգարիայում ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ ադրբեջանցի մասնակիցը կացնով սպանել է Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ։ 2012 թվականին Հունգարիան մարդասպանին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ներում է շնորհվել, ինչպես նաև նա ստացել է նոր զինվորական կոչում և բնակարան: Եվրոպայի Խորհրդի այն ժամանակվա գլխավոր քարտուղարն հայտարարել էր, մեջբերում եմ. "Դատապարտյալ մարդասպանին մեծարելն ու հերոս դարձնելն անթույլատրելի է": Սակայն Հունգարիայի իշխանությունները մինչ օրս պաշտոնական ներողություն չեն խնդրել։ Նրանք պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից։ Հինգ տարի անց Ադրբեջանի կողմից փողերի լվացման սխեմայի հետաքննությունը ցույց տվեց, որ 2012 թվականին՝ Սաֆարովի արտահանձնման պահին, ավելի քան 9 միլիոն դոլար է փոխանցվել Բուդապեշտի MKB բանկ:
Ես հատուկ օգտագործել եմ "վարքագծային մոդել" արտահայտությունը։ Այս տարի, երբ Եվրոպական միության անդամ պետությունները որոշեցին Հայաստանին "ոչ մահաբեր" ռազմական օգնություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, Հունգարիան վետո կիրառեց այդ որոշման նկատմամբ: Ավելին, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ Բուդապեշտն արդեն պայմանագրեր էր ստորագրել ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղում "գյուղերի վերականգնման" հարցում օգնելու համար", - նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր



