


Արմինֆո. "Skyball" ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 10-15-ը կազմակերպում է "Բացահայտիր Հայաստանը երկնքից" օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ 10 երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Լեհաստանից: Փառատոնի շրջանակներում նախատեսվում է 6 ցուցադրական թռիչք իրականացնել Երևանի երկնքում:


