


Արմինֆո. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները ծրագրված էին ի սկզբանե։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ եթե հետեւենք իրադարձությունների էվոլյուցիային, ապա չի կարելի ուշադրություն չդարձնել որոշումների կայացման արագությանը: Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար Սամվել Կարապետյանի հայտարարություններից անմիջապես հետո արագ հաջորդեցին իրադարձությունների զարգացումները։ "Իհարկե, չի եղել առանց սադրանքների։ Խոսքը, ըստ էության, գործարարի մեկուսացման մասին է, ում պատանդ են պահում, և ով շատ մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետության կայացման գործում", - նշել է Դավիթ Անանյանը։
Նրա համոզզզմամբ՝ իշխանությունները վախենում են Սամվել Կարապետյանից։ Եթե տեղի գործարարների նկատմամբ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում նրանք, պարզապես, նրանց վերագրում են, իբր, ապօրինի ձեռք բերած ունեցվածք, ապա Հայաստանից դուրս իր կարողությունը ձեռք բերած Կարապետյանի նկատմամբ այդ "դեղատոմսը" չի գործում ։ Մի կողմից ՝ իշխանությունը գործարարի նկատմամբ վարչական ռեսուրս է ձեռնարկում, մյուս կողմից ՝ տեսնում է Կարապետյանի ՝ ժողովրդի ծրջանում աճող ժողովրդականությունը, և այդ պատճառով վախենում է նրանից։
Խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու մասին՝ Անանյանը նծել է, որ Եկեղեցին այն համազգային կառույցն է, որն իր 1700-ամյա պատմության ընթացքում ոչ մի անգամ չի բախվել իր գործունեությունը դադարեցնելու խնդրին: Անգամ Հայաստանի պետականության կորստի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակել է գործել։ "Եթե կա պետականության հիմքերին հարվածելու օրակարգ, պահանջ և ցուցում, ապա ամբողջ քարոզչամեքենան և ողջ պետական ապարատը պետք է իրենց նետերն ուղղեն ՀԱԵ - ի դեմ", - նշել է ՊԵԿ նախկին նախագահը՝ մատնանշելով ՀԱԵ-ի վրա հարձակումների ոչ պատահական լինելը



