


Արմինֆո.Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը տեղափոխվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի քննչական վարչություն, և փաստաբանների խումբը մտադիր է մեկնել այնտեղ: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հաղորդելլ է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նրա խոսքով ՝ փաստաբանների մեկ այլ խումբ կմնա ՔԿ շենքի մոտ և կփորձի ներս մտնել: Զոհրաբյանը նշել է, որ եպիսկոպոսի գտնվելու վայրի մասին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Փաստաբանը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հաղորդել, պատճառաբանելով, որ անհրաժեշտ տեղեկատվություն չկա: Նա միայն տեղեկացրել է, որ ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Կոմիտեի շենքի մոտ, որտեղ ճշտում են ձերբակալվածների տվյալները, որից հետո փաստաբանները հնարավորություն կունենան ներս մտնել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել Արագաածոտնի թեմի շենքում և հոգևորականների տներում, առգրավվել համակարգիչներ, հեռախոսներ և որոշ փաստաթղթեր: Ձերբակալվել են Հայ Առաքելական Եկեղեցու 6 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մկրտիչ եպիսկոպոսը, ինչպես նաև որոշ աշխարհիկ անձինք: Ընդ որում, մինչև վերջին պահը ոչինչ հայտնի չէր եպիսկոպոսի գտնվելու վայրի մասին ։



