
Արմինֆո. "Մեր ձեւով" շարժման հսցեին բոլոր մեղադրանքները՝ "նախկինների" հետ նրանց կապերի մասին, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Այդ մասին հոկտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին հայտարարել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին ՝ Նարեկ Կարապետյանը։
"Չէի ցանկանա կրկնել, բայց նայեք կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ցուցակին։ Այդ ցուցակում վարչապետից անմիջապես հետո գալիս է Հանրապետական կուսակցության նախկին ներկայացուցիչը, երկրորդը կամ երրորդը ՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախկին ներկայացուցիչը: Թող նրանք ավելի լավ կենտրոնանան իրենց անցյալի վրա և չփորձեն մեր մաքուր անցյալում ինչ - որ բան գտնել",-ասել է կրտսեր Կարապետյանը։
Պատասխանելով շարժման հանրահավաքներին ու երթերին մասնակցելու համար քաղաքացիներին, իբր, 40 հազար դրամ բաժանելու մասին հարցին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ ակնհայտ է, որ իշխանությունները պետք է ինչ-որ բան անեին: "Նրանք տեղադրել են իրենց իսկ կողմից գրված ինչ-որ սքրինշոթ, և այդ ամենը շատ անլուրջ է թվում ։ Ի տարբերություն "նախկինների"՝ ներկաները պիտակավորման լավ փորձ են կուտակել։ Բայց նրանք կարող են հանգիստ լինել, նման բան մենք չենք արել և չենք անի։ Մարդիկ գալիս են այստեղ իրենց կամքով", - ընդգծել է Կարապետյանը՝ չբացառելով իշխանական կառույցներից իրենց մարդկանց ուղարկելու հնարավորությունը։
Կարապետյանն ընդգծել է, որ միջազգային կառույցներից արձագանքներ կան Սամվել Կարապետյանի դեմ դատական գործընթացին: Մասնավորապես, կա Եվրոպական հանձնաժողովի պատասխանն այն մասին, որ կառույցում ուշադիր հետևում են գործընթացին, բայց շատ ավելի կարևոր է երկրի հասարակության արձագանքը։ Իշխանություններն ամեն ինչ անում են այդ արձագանքը նվազագույնի հասցնելու, դիմադրության բոլոր օջախները զրոյացնելու համար։ "Բայց դա չի լինի", - ասել է շարժման առաջնորդներից մեկը, հավելելով, որ գրեթե ամենշաբաթյա ձևաչափով արտասահմանյան լրատվամիջոցներից հարցազրույցի խնդրանքներ են ստանում: "Եթե "ոչ" չասենք այս գործընթացին, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ այսօր, երբ ութ հոգևորականների ձերբակալեցին անհասկանալի մեղադրանքներով ։ Հիշում եք, նրանք անընդհատ հայտարարում էին, որ պայքարում են կաթողիկոսի անձի դեմ, իսկ հիմա լրիվ այլ բան է պարզվում, այն է՝ պայքար են ծավալել Եկեղեցու դեմ ։ Կաթողիկոսի դեմ պայքարի մասին այս հդքիաթները թող իրենց պահեն։ Սիրելի հայրենակիցներ, մի հավատացեք նրանց հեքիաթներին", - ընդգծել է Նարեկ Կարապետյանը։