


Արմինֆո.Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է: Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը:
Եպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանի ասելով ՝ դատարանը սահմանափակել է տեսակցությունները եպիսկոպոսի հետ ՝ թույլատրելով միայն տեսակցություններ նրա մոր հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին եպիսկոպոսը ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հանրահավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ դրան հարկադրելը):



