Arminfo.info


 Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025 13:35
Ալեքսանդր Ավանեսով

ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ

ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ, որի նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեությունն ապահովումն է։

 

Ի՞նչ պարտավորություն ունի օպերատորը
Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանում ստեղծել նոր ընկերություն, որի հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 15 տարի ժամկետով կնքելու է պայմանագիր՝ օրենքով օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցներով։

 

Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու օպերատորը
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորին վերապահվելու են  հետևյալ գործառույթները․

 

Վկայագրեր և սերտիֆիկացում. Տրամադրում, երկարաձգում և դադարեցնում է օպերացիոն վկայագրերը, սահմանում է դրանց ժամկետներն ու վճարները, ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացում կամ միջազգային լաբորատորիաների սերտիֆիկատների հաստատում։


Մոնիտորինգ և տեխնիկական վերահսկողություն Միացնում է խաղային արտադրանքները մոնիտորինգային կենտրոնին, ապահովում է կենտրոնի բնականոն աշխատանքը, իրականացնում է գործարքների ու հաշվառման տվյալների մոնիտորինգ, վերլուծություն ու ռիսկերի գնահատում, տրամադրում է վերահսկող մարմնին հեռահար հասանելիություն։


Քաղաքականություն և ստանդարտներ Ներկայացնում է առաջարկություններ մոնիտորինգային կենտրոնի տեխնիկական չափանիշների, «պատասխանատու» և «արդար խաղի» կանոնների, ինչպես նաև արտադրանքների ստանդարտների վերաբերյալ։


Համագործակցություն և խորհրդատվությունՀամագործակցում է պետական մարմինների հետ, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկացնում է շուկայի վիճակի, բարելավումների և ռիսկերի մասին, տալիս է կարծիք խաղացողների բողոքների վերաբերյալ։


Կազմակերպիչների հետ փոխհարաբերություններ Կնքում է ծառայությունների պայմանագրեր, ապահովում է կազմակերպիչների համար սահմանափակված անձանց վերաբերյալ տվյալների հասանելիություն, հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է լիազոր մարմիններին։


Ֆինանսական և վարչարարական հարցեր Սահմանում և հրապարակում է ծառայությունների գները (առավելագույն շեմի սահմաններում), ապահովում է անձնակազմի «փոխկապակցված չհամարվելու» պահանջը, պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը։


Շուկայի մոնիտորինգ։ Իրականացնում է խաղային շուկայի ընդհանուր մոնիտորինգ՝ ներառյալ խաղանիշերի, շահումների, արտադրանքների և իրադարձությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն։

 

Որո՞նք են օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացում սահմանվում են մի շարք հիմնական պահանջներ, որոնք վերաբերում են ֆինանսական և տնտեսական, մասնագիտական, աշխատանքային, ինչպես նաև տեխնիկական կարողություններին․

 

1 Ֆինանսական և տնտեսական կարողություն
Թեկնածուն պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն, կարողանա ապացուցել իր ֆինանսական առողջությունը, ունենա ազատ դրամական հոսքեր  և հասանելի ֆինանսավորում, հետևաբար, պարտադիր են հետևյալ պահանջները․

Ֆինանսական առողջություն

 

Վերջին երեք ֆինանսական տարիների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պետք է ցույց տան, որ թեկնածուն չի գտնվում անվճարունակության գործընթացներում, ինչպես նաև վկայեն նրա հետագա երկարաժամկետ շահութաբերության մասին։

 

Թեկնածուի զուտ ակտիվների արժեքը պետք է լինի դրական, այսինքն ակտիվները պետք է գերազանցեն պարտավորությունները, իսկ կոնսորցիումի դեպքում՝ այս կետը պետք է բավարարեն բոլոր անդամներն առանձին-առանձին։

 

Սեփական կապիտալ


Թեկնածուն կամ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին պետք է ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։ Կոնսորցիումի դեպքում առաջատար անդամը պետք է ունենա առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, իսկ մնացած անդամներից յուրաքանչյուրն առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։

 

Ազատ դրամական հոսքեր


Թեկնածուն, իսկ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին ընդհանուր առմամբ պետք է ունենան առնվազն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով ազատ դրամական հոսքերը վերջին հաստատված ֆինանսական տարվա ընթացքում։

 

Հասանելի ֆինանսավորում


Թեկնածուն կամ կոնսորցիումի բոլոր անդամները ընդհանուր առմամբ պետք է հավաստեն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով հասանելի ֆինանսավորման մասին հետևյալ տարբերակներից առնվազն մեկով՝

ազատ ներդրումային միջոցների ապացույցներ (ավանդ կամ արժեթղթեր՝ առանց գրավի), կամ

նշված գումարի վարկավորումը պարտավորվող բանկի կամ բանկերի երաշխիքային նամակներով (բանկը պետք է համապատասխանի «Հուսալի բանկերի պահանջներին»)։

 

2 Մասնագիտական կարողություն


Թեկնածուն պետք է ապացուցի, որ ունի գործնական փորձ խաղային ինտերնետային գործունեության մոնիտորինգի տեխնիկածրագրային համակարգի վերջնական նախագծման և ներդրման գործում, որն ապահովում է խաղանիշերի, խաղադրույքների, շահումների և  խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում, զեղծարարության բացահայտում։ Այս կարողության մասով պահանջվող ապացույցները և պայմանները հետևյալն են․

ծրագիրը պետք է ավարտված լինի վերջին 5 տարիների ընթացքում,

պետք է բացակայեն չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ապացուցված դեպքերը,

ներկայացնել հայտի ներկայացման պահին որևէ երկրում կիրառվող գործող օրինակ,

ունենալ ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի հավաստագիր,

ներկայացնել ծրագրի հաջող  իրականացման և ներկայում կիրառման մասին պատվիրատուի երաշխավորագիր,

 

Եթե փորձը ստացվել է կոնսորցիումում, ապա թեկնածուն այդ կոնսորցիումում պետք է լինի առաջատար անդամ։ Կոնսորցիումի դեպքում այս չափանիշը կարող է բավարարվել անդամների միասնական որակավորումներով։

 

3 Աշխատանքային ռեսուրսներ (թիմ)


Օպերատորի գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա՝ նպաստելով խաղացողների իրավունքների պաշտպանությանը, միջազգային չափորոշիչներին խաղային ոլորտի համապատասխանությանը և վերահսկողության բարձրացմանը: Հայտատուն պարտավոր է ներկայացնել նոր ստեղծվելիք օպերատոր ընկերության համար նախատեսվող նախագծային թիմի հիմնական կազմը՝ առնվազն 7 հիմնական մասնագետների ինքնակենսագրականները (CV)` կոնկրետ նախագծային փորձով.

1․Գլխավոր տնօրեն` խոշոր ՏՏ համակարգերի ներդրման առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով (ներառյալ՝ խաղային վերահսկողություն կամ գործարքների մոնիտորինգ)։

2․Տեղեկատվական համակարգերի ճարտարապետ՝ գործարքային տվյալների բազաների և իրական ժամանակում մոնիթորինգի համակարգերի ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով։

3․Խաղային համապատասխանության մասնագետ՝ խաղային ոլորտը կարգավորող մարմինների հետ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։

4․Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասնագետ (AML/CFT)՝ Financial Action Task Force (FATF) չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման փորձով։

5․Կիբերանվտանգության ղեկավար՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձով։

6․Տվյալների պաշտպանության մասնագետ՝ General Data Protections Rules (GDPR) կամ համարժեք անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։

7․Որակի ապահովման և հավաստագրման մասնագետ՝ Gaming Labs International (GLI) կամ համարժեք միջազգային փորձարկման և հավաստագրման գործընթացների իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։

 

Պայմանագրի կնքման պահին օպերատոր ընկերության նշված պաշտոնները պետք է զբաղեցնեն հենց այն անձինք, որոնց ինքնակենսագրականները ներկայացվել են կամ համարժեք փորձով մասնագետներ՝ հիմնավորված փոխարինմամբ։ Կոնսորցիումի դեպքում թիմի պահանջները կարող են բավարարվել համատեղ։

 

4 Տեխնիկական միջոցներ


Հայտատուն պարտավոր է ապահովել իր առաջարկին համարժեք ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և միջոցները, որոնք պահանջվելու են առաջարկի հարցման փուլում ներկայացված տեխնիկական առաջարկի իրագործման համար։

 

Ե՞րբ և ինչպե՞ս դիմել մրցույթին


Որակավորման հայտերը պետք է ներկայացնել առձեռն՝ թղթային տարբերակով ք․ Երևան, Դեղատան 3 հասցեով։ Հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Որակավորման հայտերը բացվելու են 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին, ք․ Երևան, Մ․ Խորենացի 3, 7 հասցեում։

 

Լրացուցիչ տեղեկատվության դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությանը և որակավորման հարցման հայերեն, անգլերեն և ռուսերեն ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժըՀայաստանում տեղի է ունեցել հերթական երկրաշարժը
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբՖրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Նիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինիՆիկոլ Փաշինյանը  20 օր արձակուրդում կլինի
ՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիսՀՀ վարչապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս
Փաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համարՓաշինյանը ստեղծել է աշխատանքային խումբ՝ խոցելի ընտանիքների երեխաների ամառային հանգստի պատշաճ կազմակերպման ստուգման համար
Փաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակումՓաշինյանը ՝ Ծառուկյանի ձերբակալության մասին. Օրինապահ մարմինները գործել են իրենց լիազորությունների շրջանակում
Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվիԵրևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի
Ծառուկյանի  «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբԾառուկյանի «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները ակցիա են անցկացնում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ
« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում« Ուժեղ Հայաստան». Բլոկի այն անդամները, որոնք չեն անցել խորհրդարան, ներգրավվելու են կուսակցական շինարարության աշխատանքներում
Հայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասինՀայաստանն ու Ռուսաստանը հասել են մի շարք համաձայնությունների - Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպման արդյունքների մասին
Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասինՓաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախագահին Անկախության օրվա առթիվ և հայտարարել երկկողմ համագործակցությունը ամրապնդելու պատրաստակամության մասին
Երևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսըԵրևանում կանցկացվի 3-րդ միջազգային հայագիտության կոնգրեսը
Կառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվելԿառուցված բնակարանը, որը ֆինանսական աջակցությամբ իրականացվել է Հայաստանի կառավարության կողմից, չի կարող բռնագանձվել
Հայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրաՀայաստանում ծխողներն, ովքեր թողել են ծխելը, կկարողանան հույս դնել պետությունից պարգևավճար ստանալու վրա
Կիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտԿիևյան կամրջով երթևեկությունը կբացվի հայտարարված ժամկետից շուտ
«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան«Սա դատարկ, անհասկանալի դեպք է, իմ խիղճը մաքուր է» - Գարիկ Ծառուկյան
Սյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխաՍյունիքում գայլերի հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Բայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասըԲայրամով. Ադրբեջանն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտման աշխատանքների իր մասը
Իրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետԻրանի նախագահը կոչ արեց համապարփակ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցումՀայաստանի արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Երևանի պատրաստակամությունը՝ օգնելու Լիբանանին մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնումՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը Հայաստանի ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում
Վաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանՎաղ առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Փաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներՓաշինյան․ անցած ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ
ԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդություններըԿԸՀ-ը Գլխավոր դատախազությանն է վերադարձրել  պատգամավորի մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ձերբակալման վերաբերյալ միջնորդությունները
ԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. ԳրոնոԵՄ-ը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է Հարավային Կովկասում երթուղիների զարգացմանն աջակցելու լավագույն միջոցը. Գրոնո
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ