


«Նոր Հայաստան» ճակատի երթը Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի Թումանյան փողոց:
Ինչպես դեպերի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ակցիայի կազմակերպիչները հրաժարվեցին նշել երթուղին, ինչպես նաև վերջին կետը:
Երթից առաջ «Նոր Հայաստանի» քարոզչական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ եկել է իշխանափոխության ժամանակը:
Հրապարակում հավաքված քաղաքացիներն այն կլքեն միայն այն դեպքում, երբ գործող ռեժիմը տապալվի: Կա հարցի լուծման երկու ճանապարհ – մի շաբաթ սպասել և ռեֆորմներին ասել` ոչ, կամ սկսել իշխանության տապալումը: Մենք ընտրում ենք երկրորդ ուղին: Գործընթացն սկսված է: Մահ ռեժիմին»,-հայտարարել է Սեֆիլյանը:
Նա ՀՀ խորհրդարանի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Ստեփան Դեմիրճյանին կոչ է արել միանալ իրենց:



