Arminfo.info


 Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025 10:43
Մարիաննա Մկրտչյան

Ռոբերտ Քոչարյան․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Արցախը պահպանելու հնարավորություն էր

Ռոբերտ Քոչարյան․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Արցախը պահպանելու հնարավորություն էր

Արմինֆո.  Հայաստանում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չի խոսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ ճանաչելու մասին, որն ավարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները: Այդ մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին, այն օրերին իշխանությունների թույլ տված սխալներին։

 

Քոչարյանն արձանագրել է, որ բոլոր քաղաքական ուժերը հասկանում էին, որ չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթը բավական խնդրահարույց էր և արձանագրում էր պատերազմի այն արդյունքները, որոնք հայկական կողմի համար անմխիթար էին, այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարությունբ Արցախը պահպանելու հնարավորություն էր: "Այդ պահին պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել հնարավորը, որպեսզի այն կյանքի կոչվեր։ Համեմատեք այդ փաստաթղթի 9-րդ կետը ընթացիկ տարվա օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթի նույն կետի հետ։ Բովանդակությամբ դրանք նույնն են, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ Արցախ կար, Լաչինի միջանցք կար", - ասել է քաղաքական գործիչը։

 

Քոչարյանը վստահ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարումը հանգեցրել է Արցախի շրջափակման և կորստին: Ընդ որում, նա վստահ է, որ վաշինգտոնյան համանման բնույթի փաստաթուղթն այսօր ներկայացվում է որպես դարի գործարք, ընդ որում, Արցախի և Լաչինի միջանցքի կորստի պայմաններում։

 

Անդրադառնալով Արցախի կորստի և ռազմական գործողությունների պատճառներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից մոտ մեկ տարի առաջ իր համար պարզ էր, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար: Նա վստահ է, որ պատերազմի պատճառը բանակցային գործընթացի խափանումն էր, ընդ որում՝ հայկական կողմի մեղքով։ "Հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից՝ բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ։

 

Հայաստանի իշխանությունները 2019 թվականին հրաժարվել են բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով, հայտարարելով, թե բանակցություններն սկսում են զրոյից, և թող բանակցեն Լեռնային Ղարաբաղի հետ։ Իսկ "Արցախը Հայաստան է, և վերջ" հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ի չիք դարձրեց բոլոր սպասելիքները։ Դրան գումարեք նաև բանակային հրամանատարության վարկաբեկումը, որը հանգեցրեց բանակի թուլացման, և ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումը, ՀԱՊԿ-ի վարկաբեկումը", - ասել է քաղաքական գործիչը, հավելելով,  որ միջազգային հանրության համար հայկական կողմն այն կողմն էր, որը տորպեդահարում էր բանակցությունները։

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանին ընթացիկ պայմաններում այլ բան չէր մնում, քան ռազմական գործողություններ սկսելը։ Քոչարյանը վստահ է, որ 2018 թվականից Հայաստանի իշխանությունների կողմից բանակը թուլացնելու քաղաքականությունը դարձել է ռազմական գործողություններ սկսելու դրական ազդակներից մեկը: Նրա խոսքով, ադրբեջանական ագրեսիայի ևս մեկ առիթ է հանդիսացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան սահմանագծի գործողությունը, որի մասշտաբներն ուռճացված էին և գրեթե հավասարեցված Սարդարապատի ճակատամարտին: Քոչարյանը վստահ է, որ վերը նշված հանգամանքները իդեալական պայմաններ էին ստեղծել Ադրբեջանի կողմից պատերազմ նախաձեռնելու համար, իսկ Հայաստանի կողմից բանակցային գործընթացի տապալման պատճառով ոչ ոք չի դատապարտել այդ ագրեսիան: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին Հայաստանի վարչապետն արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ Արցախը Հայաստանի համար բեռ է եղել, և այն հանձնելով, Երևանն ազատվել է բեռից և "անկախություն ձեռք բերել": Հայաստանի նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ պատերազմ չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունները թույլ չտային այդ կոպիտ սխալները:

 

Հարցին, թե ինչպիսին կլիներ Արցախի բանակցային գործընթացի արդյունքը, եթե չլինեին Հայաստանի իշխանությունների այդ գործողությունները, Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ բանակցային գործընթացը կավարտվեր Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերակի ընդունմամբ: "Եթե Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի մեջ մտներ 2019 թվականին, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը լավն էր, ապա ամեն ինչ կավարտվեր նման փաստաթղթի ստորագրմամբ", - ասել է Քոչարյանը:

 

Հարցին, թե արդյոք իշխանություններից որևէ մեկն իր հետ խորհրդակցել է պատերազմի օրերին, Քոչարյանը բացասական պատասխան է տվե, հավելելով, որ Փաշինյանն ի վիճակի չէ ընդունել որևէ մեկի խորհուրդը: "Ինձ համար ամենաանհասկանալին այն է, որ պատերազմի օրերին ՝ հոկտեմբերի 18-19-ին, Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը դադարեցնելու ռուսական կողմի առաջարկը։ Ադրբեջանը համաձայնել է, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժել է այն, հաստատ իմանալով, որ պարտվելու է պատերազմում, քանի որ ԳՇ-ն զեկուցել էր, որ բանակը ռեսուրսներ չունի ռազմական գործողությունները շարունակելու համար: Այդ որոշումը մեր ժողովրդի համար արժեցավ առնվազն 2500 լրացուցիչ մահ և 5-6 հազար վիրավոր", - նշել է քաղաքական գործիչը։

 

Քոչարյանը նաև հավելել է, որ պատերազմի երկրորդ օրը եղել է Ղարաբաղում, և այն, ինչ տեսել է 1-2 օրվա ընթացքում, համոզել է իրեն, որ հայկական կողմը պարտվելու է այդ պատերազմում: "Ամեն օր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջոցով փորձում էի Արայիկ Հարությունյանին համոզել, որ ամեն ինչ անի պատերազմը կանգնեցնելու համար։ Գործողությունների հստակ ծրագիր ունեի, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել, Բակո Սահակյանի միջոցով փոխանցելով, որ "Հայաստանի վարչապետն իրեն կուտի, եթե ինձ հետ հանդիպի"։ Այսինքն՝ այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում, քան՝ Հայաստանի վարչապետից", - շարունակել է նա։

 

Ընդ որում, Քոչարյանը հավելել է, որ ինքը վստահ էր, որ հայկական կողմը կպարտվի, քանի որ հայկական բանակում այնպիսի կադրային փոփոխություններ էին կատարվել, ղեկավար պաշտոններում նշանակվել են այնպիսի անձինք, որոնք իշխանությունների հանդեպ լոյալության սկզբունքով ունակ չեն եղել որոշումներ կայացնել: Նրա խոսքով ՝ մեզ համար բացասական ելքի ևս մեկ ցուցիչ էր գործող իշխանությունների կողմից կազմակերպված խայտառակ մոբիլիզացիան։

 

Քաղաքական գործիչը վստահ է, որ գործող իշխանությունները ոչ մի նորմալ քայլ չեն արել մարտական գործողությունների ժամանակ ՝ սկսած նահանջող բանակի հրամանատարներին մարտական մեդալներ բաժանելուց: Նրա խոսքով՝ դա արվել է ոչ թե մարտունակությունը խրախուսելու, այլ պարտությունները խրախուսելու համար ։ "Պատերազմի ժամանակ տարածվող ապատեղեկատվությունը դասալքության գլխավոր պատճառն էր։ Պատերազմի կառավարումը ձախողված էր բոլոր ուղղություններով", - ասել է նա։

 

Քոչարյանը նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ պատերազմի երկրորդ-երրորդ օրը գրեթե ողջ բնակչությունը դուրս էր բերվել Լեռնային Ղարաբաղից, նույնիսկ՝ հեռավոր թիկունքային գյուղերից, որտեղ դրա անհրաժեշտությունը չկար: Նրա խոսքով՝ դա  առաջացրել էր խուճապ և Լեռնային Ղարաբաղը հանձնելու տրամադրություններ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Արևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն էԱրևմտամետ քաղաքական գործիչ․ իրական հայկական երազանքի ուղիով գնալու ժամանակն է
Հայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատարՀայաստանն ակտիվորեն աշխատում է վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ. ՆԳ փոխնախարարի պաշտոնակատար
ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը չի մտադիրվում հրաժարվել պատգամավորական մանդատից։
Հայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումըՀայաստանը կվերանայի քաղաքացիության հարցում իր մոտեցումը
Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesՄեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
Արմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում էԱրմեն Ղազարյան. Օտարերկրյա քաղաքացիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճում է
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հետ կապված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն ՍիմոնյանինՀՀ վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի չորս աշխատակցի կալանավորումը։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքըԱզգային ժողովում երեկ տեղի ունեցած բուռն քննարկումներից հետո երկրի խորհրդարանն այսօր շարունակեց իր բնականոն աշխատանքը
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի վերաբերյալ որոշման դեմ։
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսովՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է երկու ամսով
ՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ էՀԱԿ. TRIPP-ի իրականացումն այն տեսքով, որով այն ներկայացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, իրականում աշխարհաքաղաքական ռումբ է
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց