


Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Հիշեցնենք, որ սահմանապահ զորքերի նախորդ հրամանատար Էդգար Հունանյանը հրաժարական էր ներկայացրել 2025 թվականի սեպտեմբերի 19-ին:



