Հինգշաբթի, 3 Դեկտեմբերի 2015 12:29

Մարտիրոսյան Նանա

Սերժ Սարգսյան. Հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը

Սերժ Սարգսյան. Հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը

 Հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Այդ մասին հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Պատասխանելով այն հարցին, թե ինչու սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա՝ Սարգսյանը պատասխանել է. ՙՆախ ասեմ, որ այդ հարցը, որպես հռետորական է հնչում՝ թե ինչու՞ հիմա: Իսկ եթե դա անեինք մի տարի առաջ կամ մի տարի հետո, այդ հարցը չէ՞ր հնչելու: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հասարակական պահանջ և այդ հասարակական պահանջը ինչպե՞ս է չափվում: Այսինքն, եթե որևէ մեկին թվում է, թե 1995 թվականին կամ 2003-ին ու 2005-ին ժողովուրդը դուրս էր եկել փողոց և պահանջում էր Սահմանադրություն, ապա ասեք, որ ես ճիշտ չեմ: Հասարակական պահանջը, իմ կարծիքով, արտահայտվում է քաղաքական ուժերի միջոցով: Իսկ մեր քաղաքական ուժերից ամենախոշորները՝ «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը», Հայ Յեղափոխական Դաշնակ¬ցու-թյունը մշտապես դա էին պահանջում: Եթե չկա հասարակական պահանջ, ապա նրանք ինչո՞ւ էին ասում, եթե հիշում եք՝ Ֆնախագահական ընտրություններից հետո: Ես ընդառաջ գնալով «Ժառանգության» ղեկավարի, այսպես ասած, պահանջներին՝ իրեն առաջարկեցի ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ինքը կնախագահի և կառաջարկի սահմանադրական բարեփոխումներ: Եթե չլիներ այդ պահանջը, ես ինչու՞ պետք է իրեն առաջարկեի: Իսկ ինչու՞ հիմա: Անկախ նրանից, երբ էլ անեինք, այդ հարցը հնչելու էր, որովհետև աշխարհը սրընթաց փոխվում է, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակն այսօր այլ է, որովհետև այսօր Հայաստանի ներքաղաքական տրամադրվածություններն էլ են այլ, և ես վտանգ եմ տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իմ պարտքն եմ համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել: Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ և ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ: Ընդամենը առաջարկություն է, և ամսի 6-ին տեսնենք, եթե մեր ժողովրդին պետք է այս փոփոխությունը, ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր: Նույնն էլ այստեղ: Բայց ես պարտավոր եմ ասել, պարտավոր եմ, որպես Նախագահ, որպես մարդ, ով իր կյանքի գրեթե կեսն անց է կացրել՝ ծառայելով մարմիններում, որոնք ապահովում են անվտանգությունը: Ես պարտավոր եմ: Թող որևէ մեկն ասի, որ մի մարդու մեջ կենտրոնացված է այդքան փորձ՝ անվտանգության մարմիններում աշխատելու, ներքին գործերի մարմիններում, անվտանգության խորհրդում, պետական կառավարման ամենաբարձր մարմիններում: Պարտավոր եմ: Սա է: Իսկ եթե կուզեք՝ միանգամից կարող ենք խոսել նաև վտանգների մասին, որոնք տեղ են գտել սահմանադրական կարգավորումներում ու նաև խոչընդոտների մասին:

 

Տեսեք՝ ես ուզում եմ ուղղակի զուտ Սահմանադրությունը ցիտել, իսկ մինչ այդ՝ ասեմ, որ մեր Սահմանադրությունում՝ գործող Սահմանադրությունում, կա իրավունքի և պատասխանատվության անհամաչափություն: Ընդամենը երեք օրինակով կփորձեմ խոսել վտանգի ու նաև խոչընդոտների մասին: Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի կարգավիճակը, լիազորությունները և գործառույթները, մենք կարդում ենք հետևյալը. Հոդված 49՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

 

«Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»:

 

Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»:

 

Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության Նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել: Ես ուզում եմ մի կոնկրետ օրինակ բերել և այս օրինակի վրա ցույց տալ այն վտանգը, որ կարող է սպառնալ, իսկ հիմա մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր անվտանգությանն այդ սպառնալիքի հավանականությունը շատ մեծ է: Մի պահ պատկերացնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային դրույթները, իմ խորին համոզմամբ, հակասում են մեր պետական շահերին: Ես չեմ ասում լավ է, թե վատ, ասում եմ՝ իմ համոզմամբ: 

Եվ այդ քաղաքական ուժը ի՞նչ պետք է անի ընտրություններում հաղթելուց հետո: Պետք է իր ղեկավարին կամ մարդուն, որին իրենք վստահում են, նշանակեն Վարչապետ: Մեր Սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության Նախագահը Վարչապետ է նշանակում խորհրդարանի մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ես չէի կարող չնշանակել, պարտավոր եմ նշանակել: Ենթադրենք նշանակեցիքն այդ մարդուն որպես Վարչապետ և ձևավորվեց կառավարություն: Էլ չեմ ասում կառավարության որակի մասին, որովհետև իրենք քաղաքական ուժ են, և եթե ես չհամաձայնվեմ կոնկրետ օրինակ՝ պաշտպանության նախարարի թեկնածուի շուրջ, ապա ճգնաժամ կառաջանա: Բայց ենթադրենք համաձայնվեցի. ի՞նչ պետք է անի այդ կառավարությունը: Այդ կառավարությունը պետք է իրականացնի իր ծրագրային դրույթները: Սա շատ ակնհայտ է, չէ՞: Հիմա ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է: Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել Ազգային ժողով: Բայց, քանի որ իրենք մեծամասնություն են, նոր-նոր տեղի են ունեցել ընտրություններ, իրենք հաղթող են, իրենք կհաղթահարեն վետոն և նորից կուղարկեն նախագահական: Եվ ես պարտավոր եմ 5-օրյա ժամկետում վավերացնել: Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև, եթե դու պաշտոնապես ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի:

Հաջորդ դրույթը՝ եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արևմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Կամ էլ պետք է ղեկավարվեմ պարոն Արամ Աբրահամյանի վերջին հեռուստազրուցակիցներից մեկի առաջարկով, այսինքն՝ իրավապահ մարմինների միջոցով ճնշեմ կառավարությանը կամ Վարչապետին: Բայց դա անընդունելի բան է:

Մյուսը՝ եթե հիշում եք, այդ կուսակցության հաջորդ դրույթն այն է, որ պետք է հարկերը կրճատել և աշխատավարձերն ու թոշակները բարձրացնել: Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամա¬բա-նակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք: Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ նա նստի իր նստավայրում կամ գնա պաշտպանության նախարարություն, բացի քարտեզներն ու ասի՝ առաջին բանակային կորպուսը պետք է աջից հարձակվի, երկրորդ բանակային կորպուսը՝ ձախից և այլն: Դրա համար մենք ունենք զինվորականներ, ունենք մասնագետներ, կա գլխավոր շտաբ և գլխավոր շտաբի գործառույթն է դա: Հանրապետության Նախագահի, այսինքն` Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է՝ մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիր լուծելու նպատակով, այն է` չեզոքացնել Հանրապետությանը սպառնացող վտանգը: Իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը, եթե միայն համակարգում է, ապա ինչպե՞ս դա պետք է կազմակերպի: Այո՛, եթե կառավարությունը, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը և Հանրապետության Նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներն են, խնդիր չի առաջանում, որովհետև բացի Սահմանադրությունից գոյություն ունի նաև կուսակցական կանոնադրություն, գոյություն ունեն կուսակցական լծակներ, և այդ հարցը կարելի է լուծել: Եվ բացի դրանից, եթե դու նույն քաղաքական ուժի ներկայացուցիչն ես, ապա ունես նույն ծրագրային դրույթները, նույն նպատակները, և այլն: Բայց, եթե տարբեր քաղաքական ուժեր են, այս հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի. առճակատմամբ: Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են: Սա՝ մեկ:

Երկրորդ՝ կարգավորումներում գոյություն ունեն խոչընդոտներ նաև տնտեսական զարգացման առումով: Տեսեք՝ 55-րդ հոդվածը չի պարունակում որևէ լիազորություն՝ կապված մեր տնտեսության հետ: Այսինքն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ի պաշտոնե պատասխանատու չէ տնտեսական իրավիճակի համար: Բայց, քանի որ Հանրապետության Նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության Նախագահի վրա: Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության Նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ու՞ր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել:

Եվ երրորդ՝ ես կարծում եմ, որ ձեզնից որևէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը: Ինչու՞ է այսպիսի կարծիք ձևավորվել:

Շատ պարզ պատճառով՝ բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը: Եվ երբ դատավորները, չեմ ասում բոլոր, որոշ դատավորներ կատարում են իրենց «սև գործը», ապա կատարում են այսպես՝ ցույց տալով Նախագահի նկարը: Մարդիկ էլ հասկանում են, որովհետև Հայաստանում անհնար է հավատալ, որ եթե դու մեկին նշանակում ես, ապա այդ մեկը քո ասածներով չի ղեկավարվում: Այսինքն, մենք այստեղ գործ ունենք դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության հետ, և առաջարկվող տարբերակով մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով, այս խնդիրն էլ է լուծվում: Ես կարող եմ առնվազն 15 այսպիսի կետեր ասել, բայց կարծում եմ՝ այս երեքն էլ բավարար է, որպեսզի դուք կարծիք կազմեք իմ դրդապատճառների մասին՚,- ասել է նախագահը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ