


Արմինֆո.Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես հաղորդում է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ, դեսպանին նոտա է հանձնվել: Հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել այն առնչությամբ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 01:00-ի սահմաններում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի վրա հրթիռային եւ դրոնային հարձակումների հետեւանքով "Իսկանդեր" տիպի հրթիռներից մեկն ընկել է դեսպանատան տարածքում, ինչի կապակցությամբ նրան նոտա է հանձնվել:
Նշվել է, որ վերջին պայթյունի հետևանքով ամբողջությամբ ավերվել է դեսպանատան տարածքի պարիսպների մի մասը, վնասվել են շինությունները, ծառայողական ավտոմեքենաները, դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին:
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումներն անթույլատրելի են, և պահանջվել է համապատասխան հետաքննություն անցկացնել ռուսական կողմից ՝ մանրամասն պարզաբանման տրամադրմամբ:



