


Արմինֆո. Նոյեմբերի 23–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցի Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին։ Այդ մասին նա հաղորդել է սոցցանցում։
Նշենք, որ մայիսի 29 - ից սկսած, երբ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր չուլանների հետ, կառավարության ղեկավարը բարձրացնում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կուսակրոնության հարցը ։ Նա հայտարարում է, որ ապացույցներ ունի մի շարք հոգևորականների, մասնավորապես, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ, որը, ըստ նրա, պետք է հեռանա վեհարանից: Նա խոստանում է ապացույցներ ներկայացնել, եթե վերջիններս որոշեն դատարանում վիճարկել իր մեղադրանքները։
Առայժմ նա որոշել է հատուկ համակարգող խումբ ստեղծել կաթողիկոսին հեռացնելու համար և մասնակցում է պատարագների, որոնք մատուցում են կարգալույծ հոգևորականները ։ Նրա խոսքով ՝ այդ պատարագները «Մայր Աթոռի Էջմիածնի ազատագրման և Հայ Առաքելական Եկեղեցու նորոգության ծրագրի մաս են կազմում»:



