


Արմինֆո. Կիրակի օրը՝ նոյեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի: Այդ մասին նա հաղորդել Է Facebook-ի իր էջում ուղիղ եթերով։
"Նշեմ նաև, որ ժամանակին մկրտվել եմ հենց Սուրբ Սարգիս եկեղեցում", - ասել է Փաշինյանը:
Նշենք, որ մայիսի 29-ից սկսած, երբ կառավարության նիստում Փաշինյանը հայկական եկեղեցիները համեմատել էր «չուլանների» հետ, իսկ նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին անվանել էր երկրի գլխավոր մանկապիղծներ, կառավարության ղեկավարը հայտարարում է, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոս խախտել է կուսակրոնության ուխտը, ինչի առնչությամբ, Փաշինյանի համոզմամբ, պետք լքի Վեհարանը։ Նա խոստանում է ապացույցներ ներկայացնել, եթե վերջինս որոշի դատարանում վիճարկել իր մեղադրանքները։
Առայժմ նա հայտարարել է կաթողիկոսին պաշտոնանկ անելու համար հատուկ համակարգող խումբ ստեղծելու որոշման մասին և մասնակցում է պատարագներին, որոնք մատուցում են կարգալույծ հոգևորականները: Վարչապետի ասելով՝ այդ պատարագները "Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայ Առաքելական Եկեղեցու նորացման" ծրագրի մաս են կազմում: Առաջին նման պատարագը մատուցվել էր Հովհաննավանքում՝ Ստեփան Ասատրյանի կողմից։ Այնուհետև Փաշինյանը ներկա է գտնվել Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված պատարագներին: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարել է, որ կգնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին աղոթելու՝ միայն այն բանից հետո, երբ "իրեն բավականաչափ մաքրված զգա":



