Arminfo.info


 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025 16:38
Ալինե Գրիգորյան

"Գեղարդ" հիմնադրամն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելուց

"Գեղարդ" հիմնադրամն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմությունը կեղծելուց

Արմինֆո."Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամը պատասխան է հղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային, որը վրդովվել է հիմնադրամի գործունեությունից, որն ուղղված է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի պատմության հետ կապված ադրբեջանական կեղծիքների բացահայտմանը:

 

Ինչպես հաղորդում է "Գեղարդ" հիմնադրամի մամուլի ծառայությունը, վերջերս  հիմնադրամը բողոք-նամակ էր ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից՝ ստորագրված Ա. Ա. Բաքիխանովի անվան պատմության և ազգաբանության ինստիտուտի` մոտ երկու տասնյակ գիտաշխատողների կողմից։ Ադրբեջանցի «գիտնականները» բողոքում էին «Գեղարդ» հիմնադրամի գործունեության և, հատկապես, հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերի դեմ։ Բողոքի առանձնահատուկ թեմա են դարձել «Գեղարդ» հիմնադրամի կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին և պարբերականներին հղված այն բողոք-նամակները, որոնք ուղղված են կասեցնելու ադրբեջանցի հեղինակների հակագիտական ու հակահայկական հրապարակումների տարածումը։ 

 

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային ուղղված պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է իրենց նամակի «տոնը» դժվար թե կարելի է ընդունելի համարել. առաջին իսկ պարբերությունը գրված է Հայաստանի պատմության բացահայտ և ցինիկ խեղաթյուրմամբ:

 

«Պատվից ցածր է անգամ անդրադառնալ ձեր այն պնդմանը, որ ներկայիս «Հայաստանն» իբր առաջացել է «ադրբեջանական» խանությունների տարածքներում։ Գիտական հիմքերից և իրականությունից կտրված այդ քարոզչանյութը գիտական բանավեճի առարկա չի կարող դառնալ: Բավական է նշել, որ այդ տարածքներից մեկը, որը դուք անվանում եք «Իրևանի խանություն», ավելի շուտ փաստում է պատմության, աշխարհագրության և տեղանվանության վերաբերյալ ձեր անբավարար գիտելիքների մասին: Ըստ երևույթին, դուք դժվարացել եք գիտակցել այն պարզ իրողությունը, որ այդ խանություններն են առաջացել Հայաստանի տարածքում, և ոչ թե՝ հակառակը:   

 

Ձեր հայտարարությանն ի պատասխան, թե իբր դուք կարևորում եք պատմական փաստերն ու նախընտրում եք հիմնվել արխիվային նյութի վրա (թեև գործնականում տեղի է ունենում ուղիղ հակառակը), հարկ ենք համարում ձեզ հիշեցնել Ազգերի լիգայի հայտնի որոշումը Ադրբեջանի վերաբերյալ: Այս փաստաթղթում ուղիղ տեքստով ասված է, որ «մինչև 1918 թվականը «Ադրբեջան» անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ այն տարածքները, որոնց այժմ հավակնում եք, երբեք մեկ միասնական պետական կազմավորում չեն կազմել: Դրանք մտել են ավելի մեծ կայսրությունների՝ Մոնղոլական, ավելի ուշ՝ Պարսկաստանի, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության կազմի մեջ»: Ավելին՝ նույն որոշման մեջ հստակ ամրագրված է, որ «նոր հանրապետությանը տրված «Ադրբեջան» անվանումը փոխառված է, այն ոչնչով չի տարբերվում հարևան պարսկական նահանգի նույնանուն անվանումից»:

 

Կարծում ենք, բավարար հմտություններ կունենաք ինքնուրույն ծանոթանալու Ազգերի լիգայի փաստաթղթի բնօրինակ տեքստին.

«Il est intéressant d'observer que ce territoire, qui occupe une superficie de 40.000 milles carrés, ne paraît jamais auparavant avoir constitué un État, mais a toujours été compris dans les fédérations plus vastes comme l'Empire Mongol ou Persan et, depuis 1813, l'Empire Russe. Le nom d'Azerbaïdjan, choisi pour désigner la nouvelle République, est aussi celui de la province persane voisine»:  

Այս ձևակերպումն ամբողջությամբ փաստում է պատմական այն իրողությունը, որը դուք գիտակցաբար ու միտումնավոր անտեսում եք:

 

Հաջորդիվ՝ դուք գրում եք, թե «Մենք՝ [ադրբեջանցի] գիտնականներս, պատմական ճշմարտությունը հասցրել ենք միջազգային գիտական համայնքին՝ հրապարակելով աշխատություններ, հոդվածներ...»:

 

Նախ՝ առաջարկում ենք չշտապել ինքներդ ձեզ գիտնական ու պատմաբան կոչելու հարցում։ Գիտնականի կարգավիճակը ենթադրում է ոչ միայն հրատարակությունների և կոչումների ձևական առկայություն, այլև՝ ակադեմիական էթիկայի անվերապահ պահպանում: Գիտնականները պատմություն չեն խեղաթյուրում, չեն մերժում բոլորին հայտնի փաստերը և աղբյուրներից ծաղկաքաղ արված առանձին դրվագներով պատմության մանիպուլյացիաներով չեն զբաղվում:

 

Գիտնականն իրեն չի կարող թույլ տալ գիտակցաբար անտեսել պատմական իրականությունը՝ ժխտելով Հայաստանի հազարամյա ժառանգությունը կամ յուրացնել հայկական, աղվանական, վրացական ու իրանական պատմամշակութային ժառանգությունը ու դրանք հայտարարել որպես «ադրբեջանական»: Ավելին՝ գիտնականները սովորաբար չեն հրապարակում բացահայտ կեղծիք պարունակող նյութեր և, առավել ևս, չեն հպարտանում նման արդյունքներով:   

 

Անդրադառնանք ձեր հայտարարության մյուս ձևակերպմանը, թե իբրև դուք «նոր պատմություն եք գրում և այն հասցնում եք միջազգային հանրությանը», ապա բողոքում եք, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոքարկում ու բարձրաձայնում է այն գիտական տվյալների բազաների և ամսագրերի գործունեությունը, որտեղ դուք տևական ժամանակ է՝ հրապարակում եք ձեր հակագիտական և հակահայկական տեքստերը։

 

Հենց սրանով էլ բացահայտվում է ձեր շարադրանքի բուն էությունը։ Դուք բողոքում եք այն փաստի դեմ, որ «Գեղարդ» հիմնադրամի բողոք-նամակներին արձագանքելով՝ արտերկրի պարբերականներն ու գիտատեղեկատվական շտեմարաններն սկսել են ավելի խիստ մոտեցում ցուցաբերել ձեր հրապարակումների նկատմամբ, ինչի արդյունքում դուք զրկվում եք ձեր հակահայկական թեզերի տարածման հնարավորությունից։

 

Սակայն, փորձեք հասկանալ՝ նման դիրքորոշումը գիտական հանրույթի բնական ու ենթադրելի արձագանքն է, որով փորձ է արվում պաշտպանել գիտությունն ու գիտելիքն արժեզրկումից, իսկ անաչառ պատմական հետազոտությունները՝ քաղաքականացված քարոզչանյութերով փոխարինելու փորձերից։

 

Եթե մեր գործողությունները որևէ կերպ սահմանափակել են ձեր կեղծ-պատմական, քարոզչական և մեթոդաբանությունից զուրկ նյութերի հետագա տարածումը, ապա մենք անկեղծորեն ցավում ենք։ Ցավում ենք, որ բավական ուշ ենք հանդես եկել նման նախաձեռնությամբ։

 

Ցավոք, պետք է փաստենք, որ ձեր վիճակն իսկապես բարդ է, քանի որ ակադեմիական միջավայրում գնալով ավելի քիչ տեղ է մնալու ձեզ՝ նման կեղծարարությունների  հրատարակման ու առաջխաղացման համար։  

Ձեզ համար, այսուհետ, իրավիճակն էլ ավելի է բարդանալու։ Մենք ավելի զգոն ենք լինելու և հետևողական՝ բողոքարկելու, բարձրաձայնելու, առանց ուշացման՝ կանխելու  այս  իրողության կրկնության հնարավորությունը։

 

Ակադեմիական ամսագրերն ու տվյալների բազաները շարունակելու են ստանալ մեր պաշտոնական հորդորագրերն ու բողոք-նամակները՝ առավել ուշադրությամբ  դիտարկելու  ձեր նյութերը և թույլ չտալու դրանց հրապարակումն այն դեպքերում, երբ դրանք կհակասեն ակադեմիական բարեվարքությանը՝ համեմված հակահայկական բովանդակությամբ։

 

Սակայն, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք օգնել ձեզ։ Լիահույս ենք, որ դուք կընդունեք ձեզ ուղղված օգնության ձեռքը՝ որպես բարի կամքի դրսևորում և ստեղծված իրավիճակը շտկելու ցանկության արտահայտում։

 

Գիտական էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով՝ մենք ձեզ առաջարկում ենք մեր աջակցությունը՝ փոխարենը ձեզնից ոչինչ չակնկալելով։

 

Օգնության, աջակցության առաջարկը հետևյալն է․ այսուհետ դուք կարող եք մեզ ուղարկել ձեր հետազոտությունների նախնական տարբերակներն ու սևագրերը։ Մեր անաչառ մասնագետները գիտական փորձաքննության կենթարկեն և կխմբագրեն ձեր նյութերը, կմատնանշեն մեթոդաբանական անճշտությունները, կուղղեն փաստական սխալները, կներկայացնեն առաջարկություններ՝ ձեր ապագա հրապարակումները  ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այսպիսի մոտեցման շնորհիվ Ձեր աշխատանքները հեշտությամբ կարող են համապատասխանել ակադեմիական միջազգային ստանդարտներին, կմաքրվեն հակագիտական ու հակահայկական քարոզչանյութից, որից հետո դրանք մեծ հաջողությամբ կկարողանաք հրատարակել  գիտական ամսագրերի մեծ մասում։

 

Սակայն, եթե անհնար կհամարեք օգտվել օգնության մեր այս առաջարկից, ապա այդ դեպքում խորհուրդ ենք տալիս, թեկուզև նվազագույն ջանքեր գործադրելով, խստորեն պահպանել գիտական էթիկայի նորմերը, զերծ մնալ պատմական փաստերի խեղաթյուրումից և հայ ու հարևան այլ ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը կեղծելուց։

 

Վստահեցնում ենք, որ այս սկզբունքներին հետևելը կմեծացնի արտերկրում հրատարակվելու ձեր հնարավորությունները և թույլ կտա, որ ակադեմիական հանրության կողմից իսկապես ընկալվեք որպես գիտնական կամ պատմաբան։

 

Ամփոփելով՝ թույլ տվեք ձեզ՝ «պատմաբաններիդ», առաջարկել ինտելեկտուալ մի փոքրիկ մտավարժանք։ Հնարավոր է՝ դրա համար ստիպված լինեք կրկին համախմբել «Գեղարդ» հիմնադրամի դեմ բողոք-նամակը ստորագրած բոլոր «պատմաբաններին» և համատեղ կատարել այդ մտավարժանքը։ Հորդորում ենք ձեզ անպայմա՛ն կատարել այդ մտավարժանքը, քանի որ այն կօգնի ձեզ էլ ավելի մոտենալու պատմական իրական փաստերին։

 

Նոր ժամանակներում, այսինքն՝ 17-18-րդ դարերում, երբ Եվրոպայում տպագրությունը սկսեց արագ զարգանալ, լույս տեսան «Հայոց պատմությանը» նվիրված բազմաթիվ հրատարակություններ և ուսումնասիրություններ։

 

Այսպես՝ կարող եք ծանոթանալ 17-րդ դարի սկզբի՝ 1613 թվականի՝ «Երուսաղեմի, Կիպրոսի, Հայաստանի պատմությունը» հրատարակությանը (Histoire générale des royaumes de Hierusalem, Cypre, Arménie et lieux circonvoisins Étienne de Lusignan) կամ 1739 թվականին հրատարակված «Քրիստոնեության պատմությունը Հայաստանում և Եթովպիայում» (Maturin Veyssière La Croze, Histoire du christianisme d'Ethiopie et d'Arménie Paris, 1739) կամ 1736 թվականին Լոնդոնում «Historiae Armeniacae» վերնագրով Մովսես Խորենացու «Հայոց պատմության» լատիներեն թարգմանությանը և այլն։

 

Սրանք և բազմաթիվ այլ օրինակներ վկայում են, որ արդեն 17-րդ դարի սկզբից, երբ Եվրոպայում սկսել էր զարգանալ տպագրական գործը, եվրոպական հրատարակչություններում գիտական տպագրություններ էին լույս ընծայվում Հայաստանի պատմության վերաբերյալ։

 

Նաև ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Հայաստանի պատմության վերաբերյալ տպագիր աշխատություններ Եվրոպայում հայտնվել են արդեն 17-րդ դարի սկզբին՝ հենց այն ժամանակ, երբ, համաձայն աղբյուրների հաղորդման, ձեր (հնարավոր) նախնիները նոր էին սկսել «քոչել» դեպի Հայաստան, Վրաստան, Շիրվան և հարակից այլ երկրներ: 

 

Այս ամենին ծանոթանալուց հետո առաջարկում ենք ձեզ՝ փորձեք 17-18-րդ դարերի  տպագրությունների շարքում գտնել «Ադրբեջանի պատմություն» կամ «Ադրբեջանի ժողովրդի պատմություն» կոչվող գեթ մեկ ուսումնասիրություն կամ հրատարակություն։

 

Ստիպված ենք ձեզ միանգամից հիասթափեցնել․ այդպիսիք չկան։ Չկան տրամաբանական և գիտական ակնհայտ իրողությամբ պայմանավորված։ Միանգամայն ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը՝ որպես պատմական և քաղաքական սուբյեկտ, գոյություն չուներ, հետևաբար՝ չէր կարող լինել նրա «պատմությանը» նվիրված պատմագրական ավանդույթ կամ հրատարակություն:

 

Այս ամենը փաստելով՝ մենք կասկածի տակ չենք դնում ժամանակակից ադրբեջանական հասարակության՝ սեփական պատմագրություն ձևավորելու իրավունքը։ Սակայն հորդորում ենք՝ պատմական նոր հայեցակարգը և Ադրբեջանի նոր պատմությունը շարադրել ակադեմիական չափանիշներին համապատասխան, կեղծիքների բացառմամբ և աղբյուրների ու փաստական նյութի նկատմամբ ազնիվ մոտեցմամբ», - ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական  հիմնադրամի պատասխան նամակում։

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

viktor Salukvadze
სიმართლე არის ერთი. Правда,ана адна.The truth and only the truth.
Сусанна
Неужели наши очнулись

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնումՆազելի Բաղդասարյանն ավարտում է իր աշխատանքը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ