Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպմանը
Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 32-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է նաև, որ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ: