


Գիշերը կլինի երկար, բոլորին համբերության կոչ եմ անում, որպեսզի հաղթահարեն սովը: Երևանի Ազատության հրապարակում ընթացող` «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի հանրահավաքում հայտարարել է «Նոր Հայաստան» շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
«Մահ գործող ռեժիմին: Մենք կընթանանք դեպի ԿԸՀ շենք, որտեղ տեղի են ունենում գլխավոր կեղծարարությունները: Այն ինչ տեղի ունեցավ, մեզ համար զարմանալի չէր, մենք երկար տարիներ եղել ենք նման գործընթացների ականատեսը»,-ընդգծել է Սեֆիլյանը:
Նա նաև հավելել է, որ ազգի միավորման կարիք ունի, և այսօր հենց այդ խնդիրը պետք է լուծվի: «Բայց ներկաների թիվը չի համապատասխանում մեր ցանկություններին, չնայած, նույւնիսկ քաղաքացիների այս թվով էլ, համարձակության առկայության դեպքում, կարել է հասնել ցանկալի լուծումներին: Թող ոչ մեկը չկասկածի դրանում: Կարող է, որ մենք, որպես կազմակերպիչներ, ունենք սխալներ, գուցե դրա համար է, որ չենք կարողանում հասնել ցանկալի միասնությանը: Բայց մենք կգտնենք այդ պրոբլեմի լուծման ճանապարհը»,-եզրափակել է Սեֆիլյանը: Ելույթից հետո բողոքի ակցիայի մասնակից մի քանի հարյուր քաղաքացի երթով շարժվեցին դեպի ԿԸՀ շենք:



