Arminfo.info


 Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի 2025 12:05
Նաիրա Բադալյան

Բաբայանը՝ Փաշինյանին․ Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը

Բաբայանը՝ Փաշինյանին․ Դուք չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը

Արմինֆո Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը, ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Գերմանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում Բաքվին առաջարկել էր համատեղ մշակել ճանապարհային քարտեզ եւ դրան զուգահեռ փակել ոչ միայն ղարաբաղյան հարցը, այլեւ, այսպես կոչված, "Արեւմտյան Ադրբեջանի" թեման: «Ես նաև Ղարաբաղի ժողովրդին ասել եմ, որ նրանց վերադարձն իրատեսական չէ։ Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա կնշանակի, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղյան շարժումը։ Բայց ես ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտված է, և այն վերսկսելու փորձերն օգտակար չեն։ Բայց, մյուս կողմից, Հայաստանում նաեւ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է "Արևմտյան Ադրբեջան" անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, ինչը ՝ հետևանքը", - ասել է Փաշինյանը։ Նա հույս է հայտնել, որ այդ առաջարկը կհասնի հասցեատիրոջը։ "Այս թեմայի վերացումը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարում նշանակում է, ընդհանրապես, ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի վերացում", - կարծում է Փաշինյանը։

 

«Որեմն՝ երբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․ ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ։ Սա փաˊստ է, ոˊչ կարգախոս։ Սա պատերազմ չէ, սա իրականություˊն է։

 

Պատերազմ չեն ուզում նրանք, ովքեր բարձրաձայնում են չլուծված խնդիրների մասին։ Պատերազմը ծնվում է շրջանցված խնդիրներից։ Իսկ շրջանցված խնդիրը չպայթած ական է։ Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։

 

Գրեթե ամեն ելույթում անդրադառնում եք ԼՂ-ին, բայց միաժամանակ պնդում, թե այդ մասին խոսել պետք չէ՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվին։ Միջազգային իրավունքի նորմերով ինքնորոշված, երեք տասնամյակ պետականություն ունեցած ժողովրդին համեմատու՞մ եք քաղաքական ֆեյքի հետ։

 

Ահա այսպես շուրջ երեք տասնամյակ ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը զզվի իր իսկ հաղթանակից, որովհետև այն ներկայացվել է որպես բեռ, այսօր էլ՝ որպես խոչընդոտ «խաղաղ ապագայի» ճանապարհին։ Սա ոչ թե պատմության վերարժևորում է, այլ ազգային ինքնագիտակցության հետևողական քայքայում։

 

Երբ հայտարարում եք, որ պետական պարտքի պատճառներից մեկը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրն է, դուք նպատակային ներազգային թշնամանք եք հրահրում։ Աղքատ քաղաքացուն մատնացույց անելով ղարաբաղցուն, դուք սոցիալական քաղաքականություն չեք վարում։ Դուք ատելություն եք սերմանում։ Եվ դա անում եք գիտակցված։ Սա վերարտադրվելու մեխանիզմ է՝ հասարակությունը բաժանելու հաշվին։

Եվ բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության մասին խոսելիս, ճիշտ կլիներ ասեիք, թե

միջազգային գործընկերներից ինչքան գումար եք ստացել այդ անվան տակ,

ինչ ուղղություններով եք ծախսել,

ինչու ԼՂ ընտրված ներկայացուցիչներին այդ միջոցների կառավարմանը մոտ չեք թողնում։

 

Հիմա՝ ձեր վարած քաղաքականության մասին։ Դուք հայտարարեցիք, որ «Արցախը Հայաստան է»։ Հետո՝ որ ԼՂ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեք։ Հետո՝ վերահաստատեցիք Ձեր նախորդներին, որ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք։ Ապա սրբագրեցիք՝ միայն սոցիալական անվտանգության երաշխավորը։

 

Դուք ինքնահոսի մատնեցիք պատերազմը։ Դուք պարտվեցիք։ Դուք հանձնեցիք։

 

Այնուհետև դադարեցիք կատարել ԼՂ Պաշտպանության բանակի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն բանակի կառավարումը այդպես էլ չվերադարձրեցիք ԼՂ-ին։

Իսկ ճակատագրական պահին նախընտրեցիք «չխառնվել ԼՂ-ի ներքին գործերին»։

 

Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ ձեր որոշմամբ մնաց առանց պետության, առանց կարգավիճակի, առանց ապագայի․․․ և բռնեց գաղթի ճամփան։

 

Բայց Մայր հայրենիքում նա փախստական էր՝ անհայրենիք, անտուն և անտեր։

 

Եվ այսօր ոչ մի իրական հնարավորություն չեք ստեղծում այդ մարդկանց համար՝ ոˊչ բնակապահովում, ոˊչ աշխատանք, ոˊչ էլ համակարգային ինտեգրում։

 

Փոխարենը՝ «ժողովրդավարության բաստիոնում» արգելում եք խոսել սեփական իրավունքներից և դրանց հնարավոր պաշտպանությունից։

 

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։ Ալիˊևը ևս չի որոշում։

 

Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պիտի գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։

 

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։

 

ԼՂ-ի ժողովուրդն օժտված է բնական իրավունքներով։ Եվ այդ իրավունքները ոչ մի ժամանակավոր քաղաքական հաշվարկ իրավունք չունի սահմանափակելու, սակարկելու կամ լռեցնելու։

 

Ճշմարտությունը պատերազմի կոչ չէ։ Ճշմարտությունը պարտության հետ հաշտվելու մերժում է։ Եվ որքան էլ փորձեք այն լռեցնել, այն անխուսափելիորեն վերադառնալու է՝ որպես հարց, որպես պահանջ և որպես պատասխանատվություն», - ամփոփել է Սամվել Բաբայանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումներըԿառավարությունը խոստացել է 15 օրվա ընթացքում քննարկել վարորդական իրավունքից զրկվածների դիմումները
Աշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողովԱշոտյանը առաջարկեց, որ ընդդիմությունը ստեղծի երկու խորհրդարանական քննիչ հանձնաժողով
Կառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներինԿառավարությունն ընդունեց Գագիկ Ծառուկյանի կնքված ձեռնարկությունների աշխատակիցներին
ՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համարՀՀ կառավարությունը 179 միլիոն դրամ կհատկացնի «Վարչաֆեստ 2026» փառատոնը Սևանա լճի ափին անցկացնելու համար
Քրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկիՔրիստինա Վարդանյան. Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ծրագիրը քաղաքին արժեցել է 212 միլիոն դրամ և 10,000 չորացած տնկի
Օգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազքՕգոստոսին Սևանա լճի շուրջ կանցկացվի երկօրյա սիրողական հեծանվավազք
Իրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցումԻրանագետ. Բաքվի՝ իր հզորության մասին քարոզչությունը թաքցնում է երկրի անկարողությունը սեփական բնակչությանը ջրով ապահովելու հարցում
Անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններինԱնօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին
Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավորՀայ մարզիկների մասնակցությունը Բաքվում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությանը չէր կարող տեղի ունենալ նորմալ պայմաններում. պատգամավոր
Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունըGreen Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը
Սննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտումՍննդային թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզի հանրային սննդի օբյեկտում
Ներքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետՆերքին գործերի և պաշտպանության նախարարները կվերանշանակվեն. վարչապետ
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ
"Քաղաքացիական պայմանագիրը" որոշել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուներին
«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ«Ռեֆորմիստներ»․ Հայաստանը կարող է մնալ ԵԱՏՄ-ում և միաժամանակ դառնալ Եվրոպական տնտեսական գոտու անդամ
Չի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունըՉի ցանկացել՝ չի շնորհավորել․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի շնորհավորանքի բացակայությունը
Փաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն էՓաշինյան․ Եթե Հայաստանի հարցը շուտով չլուծվի, ապա կարելի է համարել, որ սա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն է
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին ղեկավարից բռնագանձել 193 անշարժ գույք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովըԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը կարող է գլխավորել խորհրդարանի առողջապահության հարցերի հանձնաժողովը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույքԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահից բռնագանձել 22 անշարժ գույք
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկներըԱրցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը Marriott International-ին կոչ է արել հեռացնել օկուպացված Շուշի և Ստեփանակերտ ուղևորությունների վերաբերյալ առաջարկները
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույքՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող 75 անշարժ գույք
Գլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամԳլխավոր դատախազություն․  2026 թվականի առաջին կիսամյակում վերադարձվել է շուրջ 6,7 մլրդ դրամ
«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով«Արթուր Թարխանյան կենտրոնը» դատապարտել է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաաշենքի պահպանության իրավական կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ այն  քանդելու նպատակով
Ազգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներԱզգային արդարադատության նախկին նախարար. Բյուրեգավանում, Արզնիում և Նուռնուսում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են ֆեկալական աղտոտվածության ցուցիչներ
ՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվըՀՀ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Շիրակի մարզում աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը
ՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀՀ փոխվարչապետը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Վերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումներիՎերլուծաբան. Երևանի և Մոսկվայի միջև շարունակվող լարվածությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր սահմանափակող միջոցառումների
Հայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպքՀայաստանում բացահայտվել է անչափահաս տղայի և նրա հոր մասնակցությամբ մարդկանց թրաֆիքինգի դեպք
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործովԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե. Արա Նախշքարյանը կալանավորվել է ընտրակաշառքի հետ կապված քրեական գործով
Հայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունումՀայ ըմբիշները բարձր դիրքեր են պահպանում Բաքվում ընթացող աշխարհի առաջնությունում
«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում«Ուժեղ Հայաստան». Ռուբինյանը, դեռևս չստանձնելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, արդեն որոշել է սահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը օրենսդիր մարմնում
Հայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանըՀայաստանում գտնվող ռուս դիվանագետները մասնակցեցին ժողովրդագրության առաջին ամառային դպրոցի բացմանը
Մարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համարՄարդու իրավունքների պաշտպան. Գարեգին Բ-ի դեմ քրեական գործը խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանըՀայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ ժամկետային զինծառայողի ծեծի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ