


Արմինֆո. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացված է Nestle մանկական սննդի խմբաքանակում տոքսինի առկայության մասին և ձեռնարկում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Այդ մասին Facebook - ի իր էջում հաղորդել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
" Ասեմ, որ խնդրի մասին դեռ անցած շաբաթվանից տեղյակ ենք, վերահսկողական միջոցառումներ իրականացվում են, արդյունքերը կհրապարակենք", - գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Nestle ընկերությունը դեկտեմբերի 10-ից Եվրոպայի շուկաներից հետ է կանչում որոշակի կաթնային խառնուրդների արտադրանքի մի մասը ՝ այնտեղ Bacillus cereus բակտերիայի արտադրած ցերեուլիդի տոքսինի հայտնաբերման պատճառով: Այդ առնչությամբ տոքսինի պարունակությամբ խառնուրդների բոլոր խմբաքանակներն արգելափակվել են։ Այդ տոքսինը կարող է երեխաների մոտ առաջացնել ծանր թունավորում, ներառյալ փսխում և լուծ:



