


Արմինֆո. Թուրքիայի հետ երկխոսության մակարդակը խոսում է այն մասին, որ հասունացել է պահը խորհրդանշական կամ ավելի լայն քայլերի համար։ Դեկտեմբերի 25-ին ճեպազրույցի ժամանակ լրագրողների խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ 2026 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար խորհրդանշական քայլեր են սպասվում։
Նշելով, որ ողջունում է Թուրքիայի նման պատրաստակամությունը, վարչապետը հույս է հայտնել, որ դա իրոք տեղի կունենա։
Միաժամանակ, նա անդրադարձել է նաև Իրանի հետ փոխհարաբերություններին, հայտարարելով, որ Հայաստանը ցանկանում է իրանական կողմի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրել:



