
Արմինֆո. Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցու վանահայր Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միացել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:
"Ես ՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած հայտարարությունը և աջակցում ու միանում եմ բաարենորոգման հայտարարությանը",-գրել է նա սոցցանցում:
Նշենք, որ տվյալ հոգևորականը "Հուդա" մեկնաբանությունից հետո սահմանափակել է այն մարդկանց ցանկը, ովքեր կարող են մեկնաբանություններ թողնել հրապարակման ներքո:
Ավելի վաղ ՝ դեկտեմբերի 14-ին (Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Այգեշատ գյուղում պետք է իր կողմնակիցների հետ մասնակցեր պատարագին), լրագրողների հետ զրույցում Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը հրաժարվել էր պատասխանել հարցին, թե արդյոք կանտեսի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը 10 խռովարար եպիսկոպոսների հետ ստորագրել է Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, "բարենորոգման ճանապարհային քարտեզը": Դեռ դեկտեմբերի 8-ին նա հայտարարել էր, այսպես կոչված, "Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ) հեռանալուց հետո ՀԱԵ-ի բարենորոգման «ճանապարհային քարտեզի" մասին։ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները եկել են վարչապետի նստավայր և հերթով դրել իրենց ստորագրությունները: Խռովարար տասնյակից երկուսը հեռակա կարգով են տվել իրենց համաձայնությունը։
Փաստաթուղթը պարունակում է հետևյալ կետերը․
1. Բարեփոխումների ծրագրի հրապարակային հայտարարություն;
2. Եկեղեցու գործող ղեկավարի հեռացում;
3. Պատրիարքական աթոռի տեղապահի ընտրություն;
4. Եկեղեցու կանոնադրության ընդունում, որը պետք է հաստատի « սահմանված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականության պատշաճ վարքագծի ապահովման մեխանիզմներ»;
5. Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն՝ «սահմանված ընթացակարգին համապատասխան»:
Հունվարի 6-ին ՀԱԵ Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տ.Գուսան վարդապետ Ալչանյանը հայտարարելլ էր, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Եկեղեցու 10 հոգևորականների՝ «համակարգող խորհուրդ» ստեղծելու նախաձեռնությունը, հայտարարելով, որ միանում է նրանց, ընդունում «հռչակագրի» բովանդակությունը և «ճանապարհային քարտեզը»: Ավելի ուշ շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը հաղորդել է, որ երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունը սկսում է Մայր Աթոռի կողմից նշանակված նոր եպիսկոպոսը: «Հասկանալի է, որ հայր Գուսանի բողոքը ոչ թե հովվական կամ հոգևոր ենթատեքստ ունի, այլ անձնական անհանդուրժողականության հետևանք է նոր սպասավորի նկատմամբ, որը զբաղեցնում է այն տեղը, որին ինքը (Գուսան Ալչանյանը - խմբ.) հավակնում էր: Երբ հոգևորականին ղեկավարում է ոչ թե հոգևոր խոնարհությունը, այլ անձնական ամբիցիաները, նա չի պաշտպանում իր հոտին, այլ, ընդհակառակը, այն խոցելի է դարձնում", - նշել է Գաբրաշը ։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ Հայ Առաքելական Եկեղեցին անջատ է պետությունից և ունի հատուկ առաքելություն: