


Արմինֆո.Հայաստանն ունի բավարար քանակությամբ սպառազինություն ռուսական Սու-30ՍՄ կործանիչների լիարժեք օգտագործման համար: Այդ մասին հունվարի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
"Այսօր մենք ունենք բավարար, որոշակի քանակությամբ սպառազինություն Սու-30ՍՄ-ի համար։ Նաև որոշակի համալրում ենք ակնկալում։ Սու-30ՍՄ-ները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում դրանց դերը։ Կարծում եմ, որ դրանք կարող են լուրջ դեր խաղալ մեր երկրի անվտանգության ապահովման գործում", - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասվում է այդ մարտական մեքենաների թվի ավելացում, Պապիկյանն առաջարկել է գնումների մասին առայժմ տեղեկատվություն չտրամադրել, միաժամանակ վստահեցնելով, որ երկրի զինված ուժերը շարունակելու են համալրվել ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով:
Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին Հայաստանը Ռուսաստանից չորս Սու-30ՍՄ կործանիչ է ձեռք բերել, սակայն, ավելի ուշ պարզվել էր, որ կործանիչները ձեռք են բերվել առանց մարտական կախոցների ։



