Arminfo.info


 Չորեքշաբթի, 14 Հունվարի 2026 12:28
Նաիրա Բադալյան

Ողջ աշխարհը փոթորկվում է, իսկ այստեղ լռություն է. Փաշինյանն՝ այն մասին, թե ինչպես 2022 թվականը փոխեց Հայաստանի «ընկալումը»

Ողջ աշխարհը փոթորկվում է, իսկ այստեղ լռություն է. Փաշինյանն՝ այն մասին, թե ինչպես 2022 թվականը փոխեց Հայաստանի «ընկալումը»

Արմինֆո. Հայաստանն իր պատմության մեջ երբեք նախկինում չի ունեցել ավելի կայուն անվտանգ միջավայր, քան 2026 թվականի հունվարի 14-ի առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ: 

]Նման գնահատականով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։

 

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել էր  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման կարգը սահմանող փաստաթուղթը, որը ներկայացվել է Վաշինգտոնում Միրզոյան-Ռուբիո հանդիպման արդյունքում։ Նշվում է, որ փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։ Ընդգծվում է, որ այն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ «Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար», - ասվում է փաստաթղթում:

 

Փաշինյանի խոսքով ՝ դեռևս չկա պաշտոնական Բաքվի արձագանքը փաստաթղթին, սակայն, նրա կարծիքով, առաջարկված բանաձևը լիովին համահունչ է ադրբեջանական կողմի շահերին: Ընդ որում, Հայաստանի վարչապետը համոզված է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հարցում կողմերին հաջողվել է մշակել մի բանաձեւ, որը լիովին բավարարում է Հայաստանին եւ ԱՄՆ-ին:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, անձնական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունն այդ գործընթացում: Միևնույն ժամանակ, հարկ կլինի եվրոպացի գործընկերների հետ քննարկել նաև ԹՐԻՓՓ նախագծին նրանց մասնակցության ձևաչափը։ Նա համոզված է, որ մեծ փողեր են հոսելու Հայաստան և տարածաշրջան ։

 

"Այս ամենն ամբողջությամբ փոխում է մեզ շրջապատող միջավայրը, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, քանի որ այս ամենը շատ մեծ հնարավորություններ է բացում", - ասել է Փաշինյանը:

 

Իսկ այդ ամենի մեկնակետը, ինչպես ընդգծել է վարչապետը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ն էր։ Այն ժամանակ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը (այդպիսով Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) ճանաչեց Ադրբեջանի մաս - խմբ.):

 

«Հենց այս կետից սկսած գործընթացը մտցվեց բանաձևի մեջ, որն անխուսափելիորեն, իհարկե, տարբեր սցենարներ կարող էին լինել, կարող էին տեղի չունենալ 2023 թվականի իրադարձությունները Ղարաբաղում (2023 թվականի սեպտեմբերի 19 - ի կեսօրին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց բոլոր ուղղություններով, որն ավարտվեց էթնիկ զտումներով և Արցախից հայերի բռնի տեղահանմամբ - խմբ.), բայց դա այլ հարց է, և պատճառների մասին ես արդեն խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել ԵՄ դերն այդ գործընթացում, քանի որ դրանից հետո տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն․ Հայաստանում տեղակայվեց ԵՄ խաղաղապահ առաքելություն", - նշել է նա։

 

Նրա խոսքով՝ ինքը որևէ կերպ չի նսեմացնում միջազգային գործընկերների և գերտերությունների դերը, սակայն 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում գիտակցեցին, որ չպետք է ուրիշներից ակնկալեն իրենց հարցերի լուծումը (2022 թվականի սեպտեմբերի 13 - ի կեսգիշերին ադրբեջանցիները ինտենսիվ հարձակում սկսեցին ինքնիշխան Հայաստանի սահմանների վրա՝ 5 ուղղություններով․ Գորիս, Կապան, Սոթք, Իշխանասար, Ջերմուկ - խմբ.)։

 

 «Մինչև այդ պահը, ինչպես Խրիմյան Հայրիկն էր ասում, մենք թակում էինք «մեծ դռները»: Բայց այդ ժամանակ մենք հասկացանք, որ պետք է ինքներս որոշումներ կայացնենք և հասկանանք, թե՝ ուր գնալ։ Այդ ժամանակ արդեն միջազգային հանրության մասնակցությունն ավելի հասցեական և առարկայական կլինի», - նշել է Փաշինյանը։ Արդյունքում՝ «այն ժամանակ, երբ ողջ աշխարհը փոթորկվում է, Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն, Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է և շատ մեծ ձեռքբերում է»:

 

Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունեցել «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկում՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի XV անվտանգային ֆորումի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլոք:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանությանՍիլաեւ․ Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին Հայաստանի մասնակցությունը գիտակցված մարտահրավեր է Մոսկվային ՝ հանուն Բրյուսելի հավանության
Զատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբԶատուլին․ Փաշինյանը ձգտում է ապացուցել արևմտամետությունը՝ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցությամբ
Մեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհովՄեդվեդև․ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով
Դեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանումԴեսպան․ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմապրոֆիլ և դինամիկ բնույթ է ստանում
Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայանԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
Դատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք ՉալաբյանինԴատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք Չալաբյանին
Լևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանենԼևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկներըAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել
Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար ԱնդրեասյանԿամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար Անդրեասյան
Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալունՕսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն
Հայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունըՀայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը
Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքունԸնդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում
Հայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասինՀայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասին
Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել էԻննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել է"Ոսկե ծիրանի" միջազգային մրցութային ծրագրում
Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համարՓաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկումԿրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործություններըՄիջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանըՓաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
Հուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումըՀուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումը
«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում
ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն էANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
Իրավապահները ձերբակալել են Ավետիք ՉալաբյանինԻրավապահները ձերբակալել են Ավետիք Չալաբյանին
Ընդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվումԸնդդիմություն. Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, լիովին օրինաչափ է թվում
Ո՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանումՈ՞վ կդառնա հայկական խորհրդարանի խոսնակը. իշխող կուսակցությունում քննարկումներ են ընթանում
Քաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարություններըՔաղաքագետ. Քաղաքականության մեջ խորհրդանիշները երբեմն ավելի շատ բան են ասում, քան պաշտոնական հայտարարությունները
Հայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրելՀայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրել
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը
Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակԸնտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկությանՀայաստանի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի պատգամավորի երդման նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության
Հայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարությունՀայաստանում կարող է հայտնվել Բարեկեցության նախարարություն
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄՈւրսուլա ֆոն դեր Լյայենը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան․ ԶԼՄ
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը
"Ոսկե ծիրանը" կներկայացնի ավստրիացի հայտնի ռեժիսոր Ջեսիկա Հաուսների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը
Երևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներովԵրևանի քաղաքապետն ավագանու նիստում հանդես է եկել ընդդիմության հասցեին սպառնալիքներով
Հայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց ԱդրբեջանինՀայ քաղաքագետ․ Անվանափոխելով Ամիրյան փողոցը՝ Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ սիրաշահեց Ադրբեջանին
Հայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսինՀայաստանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ»  համաշխարհային կոնգրեսին
Լավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներովԼավրով․ Եվրամիությունը ոչ թե, պարզապես, փորձում է ընդհատակյա եղանակներով փոխել իշխանությունն այլ երկրներում է, այլեւ հպարտանում է իր մեթոդներով
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակովBSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
ՃՏՊ-ի պատճառով խախտվել է ՃՏՊ-ի պատճառով խախտվել է "ՀԿԵ" ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, և չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիսՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն,  կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի՝ նրանց պաշտոնը ստանձնելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիսԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Բաքվում հայ ռազմագերիների 1000-օրյա պահմանը նվիրված մամուլի ասուլիս
Սոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղիՍոֆիայի կենտրոնի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի Հայաստանի ծառուղի
Պետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստումՊետական դավաճանության մեղադրանքները ծեծկռտուք են հրահրել Երևանի ավագանու նիստում
Սաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանքՍաղաթելյանն իր տանը կատարված խուզարկությունն անվանել է հերթական ապօրինի գործընթաց և քաղաքական հալածանք
«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:«Հայ-Ռուսական համալսարան» միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՌՀ-ի նոր պաշտոնական անվանումն է, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը:
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Ամիրյան փողոցը վերանվանվել էԱմիրյան փողոցը վերանվանվել է
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններիցՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ներկայացրել է որոշ մանրամասներ իրավապահների կողմից ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի տանը կատարված խուզարկություններից
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ֆրանկոֆոնիայի հարցերով պատվիրակ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները
ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»ՀՀԿ փոխնախագահը համոզված է․ հայկական ընդդիմությունը նախ պետք է հաղթի Փաշինյանին «հիշողության դեմ պատերազմում»
Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներՀայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որը կբերի օդի ջերմաստիճանի նվազում և ինտենսիվ անձրևներ
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանըԻրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի տանը
Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովMoody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովինՀայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Լեհաստան, որտեղ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային համաժողովին
Կիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համարԿիր Սթարմերը հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից՝ ճանապարհ հարթելով տասնամյակի ընթացքում երկրի յոթերորդ առաջնորդի համար
Արկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտումԱրկադի Ղուկասյանն իր հերթական տարեդարձը դիմավորում է Բաքվի բանտում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում