Arminfo.info


 Ուրբաթ, 16 Հունվարի 2026 17:30
Ալեքսանդր Ավանեսով

Քաղաքական գործիչ․ Հայաստանի իշխանությունները 100 տարով փակում են Իրանի հետ սահմանը

Քաղաքական գործիչ․ Հայաստանի իշխանությունները 100 տարով փակում են Իրանի հետ սահմանը

Արմինֆո. Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ֊ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը։ Այդ մասին գրում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, նշված կուսակցությունից ՀՀ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

 

«Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման եւ շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, ըստ էության, 99 տարով հանձնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության վերահսկիչ փայատիրությամբ հիմնադրվելիք «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը»։

Փաստորեն, ամբողջությամբ հաստատվեցին անցյալ տարվա օգոստոսի 8-ի նախօրեին «Reuters» գործակալության կողմից տարածված եւ ԱՄՆ Նախագահ Թրամփի բանավոր խոսքում ներկայացված բոլոր այն տեղեկությունները, որոնք բացահայտ հիստերիկ տոնայնությամբ հերքվում էին Հայաստանի իշխանությունների կողմից։ Հիմա արդեն պարզ է, որ իրականում նրանք փորձում էին դոզավորել Հայաստանի համար նվաստացուցիչ գործարքի մասին տեղեկությունները եւ աստիճանաբար, մաս֊մաս մատուցել դրանք մեր հանրությանը, հույս ունենալով, որ այս ընթացքում ուղեղների լվացման պետական քարոզչական մեքենան եւ քաղաքական հակառակորդների դեմ հալածանքները թույլ կտան սանձել դիվանագիտական ձախողումների հետեւանքով հնարավոր ընդվզման ալիքը։

 

Իսկ հրապարակված փաստաթուղթը կմտնի մեր պետության պատմության մեջ որպես մեր անկախության ու ինքնիշխանության թուլացման ամենախայտառակ էջերից մեկը՝ հետեւյալ պատճառներով (ցանկը, բնականաբար, սպառիչ չէ)։

1. Գործունեության առաջին 49 տարվա ընթացքում «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» 74%֊ը կպատկանի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եւ միայն 26%՝ Հայաստանին, ինչ նաեւ նշանակում է, որ հենց Ամերիկան կստանա մեր ինքնիշխան տարածքի տրանզիտային շահագործման շահույթի առյուծի բաժինը։ Դրանից հետո եւս 50 տարի Ամերիկան կտիրապետի հսկիչ՝ 51%֊անոց փաթեթին։ Մեր պետությունը պարտավոր էր գոնե պահպանել վերահսկիչ փաթեթը մեր ձեռքում, որ կարողանայինք խոսել ինքնիշխանության պահպանման մասին։

2. Փաստաթղթի ամենամտահոգիչ դրույթը հնչում է այսպես. «Հայաստանը մտադիր է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը» տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները. պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում (within designated transit routes)»։ Համաձայն այս կետի՝ ԹՐԻՓՓԻ տարածքում, ոչ ոք, ոչ մի այլ ընկերություն կամ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող որեւէ այլ հաղորդակցության ենթակառուցվածք կառուցել։ Այս կետով Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ 100 տարի շարունակ իրավունք չի ունենալու, օրինակ, կառուցել Հայաստանն Իրանին կապող, կամ անգամ, պարզապես՝ Մեղրին Երեւանին կապող երկաթուղի, որովհետեւ Ամերիկայի կառավարությունը կարող է դրան դեմ լինել։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք մեր ձեռքով մեր ինքնիշխանությունը Սյունիքի ռազմավարական տարածքներում հանձնում ենք այլ պետությանը։ Սա պարզապես անընդունելի է եւ պետք է վերաբանակցվի ԱՄՆ֊ի հետ։

3.Շրջանակային համաձայնության մեջ թեեւ կա բաժին Հայաստանի հանձնառությունների մասին, նման բաժինն ի սպառ բացակայում է Ամերիկայի Միացյալ Նահագների պարագայում, ինչով ընգծվում է, որ խոսքը բացառապես Հայաստանի միակողմանի պարտավորությունների մասին է։

4. Հայաստանի փայաչափի հիմնավորման մասում, չգիտես ինչու, հայտնվել է «կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ անգամ իր խղճուկ 26%-ի փայ ստանալու համար սեփական ինքնիշխան հողատարածքի տրամադրումը բավարար չէ եւ Հայաստանը դեռ պետք է լրացուցիչ կանխիկ ներդրումներ կատարի։

5. Մյուս խայտառակ դրույթն այն է, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը» ծածկույթի տարածքում, ըստ էության, ստանում է հարկահավաքի բացարձակ կարգավիճակ, ինչը կոդավորված է հետեւյալ պարբերության մեջ.

«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.

ենթակառուցվածքների հասանելիության վճարներ,

տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն,

գույքի վարձակալություն և զարգացում,

ծառայության վճարներ,

հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։»

6. Եւ վերջապես, իրականացված է Իլհամ Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները եւ բեռնատարները չեն տեսնի «հայի երես», քանի որ նրանց հետ շփվող «ֆրոնտ օֆիսը» կառավարվելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կողմից, մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից վերահսկվող «Բեք օֆիսը» ուղղակի ստանալու է տեղեկություններ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունից»։ Ավելին՝ ուղեւորների եւ բեռների ստուգումները իրականացվելու են «ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում» սկզբունքով, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում իրականացվելու են ուղեւորների եւ բեռների չնչին տոկոսի ստուգումներ, այն էլ՝ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կողմից ընտրված դեպքերում։

 

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը ողողել է ԱՄՆ֊ի հետ ստորագրած փաստաթուղթը Հայաստանի «ինքնիշխանության» մասին դատարկ հայտարարություններով, փաստացի կարգավորումներով զիջում է այն մեր անկախության եւ ինքնիշխանության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, 100 տարով փակելով Հայաստանը Իրանի հետ կապող ենթակառուցվածքների, մասնավորապես, երկաթուղու կառուցումը։

 

Միակ մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ ստորագրված փաստաթուղթը որեւէ իրավական պարտավորություն դեռեւս չի առաջացրել։ Հայաստանը պետք է իր առջեւ նպատակ դնի այնպիսի խաղաղության ծրագրի իրականացումը, որը թույլ կտա պահպանել հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցման ինքնիշխան իրավունքները։ Որեւէ կառավարություն, որ այլ նպատակներ է հետապնդում, պետք է հեռանա», - ընդգծել է Լեւոն Զուրաբյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Պատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալովՊատգամավորն ահազանգում է. Հայաստանի իշխանություններն արգելել են արտերկրից ժամանած քաղաքացիների ելքը՝ նրանց զինվորական հավաքների մասնակցության ծանուցագրեր տալով
Վարչապետ. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է դառնա որակապես նոր պետության ստեղծումըՎարչապետ. Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը պետք է դառնա որակապես նոր պետության ստեղծումը
Բուլղարիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել «Bulgaria Air» ավիաընկերության ղեկավարության հետԲուլղարիայում Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել «Bulgaria Air» ավիաընկերության ղեկավարության հետ
Տոնոյան. ԲՀԿ-ն ողջամտության շրջանակներում պետք է անցնի Հայաստանի խորհրդարանՏոնոյան. ԲՀԿ-ն ողջամտության շրջանակներում պետք է անցնի Հայաստանի խորհրդարան
ԱԺ պատգամավոր. խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունըԱԺ պատգամավոր. խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պետք է հնարավորինս շուտ քննարկեն իրավիճակը միմյանց հետ՝ թույլ չտալով իշխանություններին իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը
Դոնալդ Թրամփ. չեմ կասկածում, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության նոր բարձունքներիԴոնալդ Թրամփ. չեմ կասկածում, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության նոր բարձունքների
Իշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր ՕսիպյանինԻշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել Արտուր Օսիպյանին
Քաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունիցՔաղաքագետ․  Ձայների իրական վերահաշվարկը Փաշինյանին կզրկի ցանկացած տեսակի սահմանադրական մեծամասնությունից
Սերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասինՍերժ Սարգսյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հնարավոր որոշման դրական և բացասական կողմերի մասին
Գյումրիում անհայտ անձինք պոկել են Գյումրիում անհայտ անձինք պոկել են "Մայր Հայաստան" հուշահամալիրի ոսկեգույն տառերը
Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիսԿոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս
«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ«Ապրելու երկիրը» խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
Զախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումըԶախարովա․ ԵԱՏՄ-ը չի հանդուրժի միավորման նկատմամբ Հայաստանի խնամառուական դիրքորոշումը
Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Զախարովա․ Եվրամիությունը ձեռքի ռեժիմով վերահսկում էր Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 
"Ուժեղ Հայաստան". Նախքան մանդատների վերաբերյալ որոշում կայացնելը՝ պետք է սպասել ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներին
"Ուժեղ Հայաստան". նախընտրական շրջանում ձերբակալվել են մեր քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչներ
Լավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրվածԼավրով․ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու հարցն արդեն կտրուկ է դրված
Լավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառովԼավրով․ ՀԱՊԿ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ Երեւանի կողմից մուծումները չվճարելու պատճառով
ՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանումՀԱՊԿ. Կովկասի երկրների վրա ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը լարվածության ավելի մեծ օջախ կստեղծի տարածաշրջանում
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Երևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնըԵրևանում կանցկացվի Nordic Days երկօրյա փառատոնը
ԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառովԿԸՀ նախագահ. «Ուժեղ Հայաստանը» պահանջել է անվավեր ճանաչել ընտրատեղամասերից մեկի արդյունքները՝ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների բացակայության պատճառով
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքըՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարի հետ քննարկել է երկրում ընտրությունների ընթացքը
Առաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԱռաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրական հանցագործությունների հետ կապված. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Լեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալԼեմկինի ինստիտուտը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերովՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն իրականացվում են օրինական հիմքերով
ՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծըՀՀ արդարադատության նախարար. առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կքննարկի փոփոխություն, որով կոչ է արվում ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ
Արցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունըԱրցախցի պատգամավոր. Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունը
Հայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարարՀայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն. նախարար
Հայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունըՀայ քաղաքագետը պատմել է, թե ինչից է կախված խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ընդդիմության ընտրությունը
Եվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմԵվրոխորհուրդը Կոսմին Դինեսկուին նշանակել է ԵՄ առաքելության ղեկավար, որն օգնելու է Հայաստանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքըTeam Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Արայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելԱրայիկ Հարությունյանի փաստաբանը բաքվի դատարանում միջնորդել է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել
Արցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարԱրցախից բռնի տեղահանվածներին քաղաքացիության տրամադրման մերժումները գործնականում բացառված են. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
Իշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններԻշխող կուսակցության պատգամավոր. Գյումրիում անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին«Մայր Հայաստան». Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների և ընդդիմության նկատմամբ բռնությունների ֆոնին
«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերըԿառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններիցՓաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունիցԱզգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբՂրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվելՀայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցելԳլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համարԿառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համարՓաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Մարուքյան․ ԿԸՀ-ը Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքարՔաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է             Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցելԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոնՀայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ