


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում կադրային փոփոխություններ է կատարել:
Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել Փրկարար ծառայության ղեկավար-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանն ազատվել է Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետ՝ նաև ՆԳ նախարարի տեղակալի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ծնունդով իջևանցի Կամո Կոլյայի Ցուցուլյանը 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում էր ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոնը: Իր հերթին՝ Արամ Ղազարյանը ՆԳՆ Ոստիկանության պետ- ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի հունիսի 3-ին։



