Երկուշաբթի, 26 Հունվարի 2026 12:43
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում կկիրառվի Փրկարար ծառայության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոդել. նախարար

Հայաստանում կկիրառվի Փրկարար ծառայության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր մոդել. նախարար

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

 

Կառավարության հաղորդագրությնա համաձայն, նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և ռազմավարական մոտեցումների առաջընթացը։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին, արդեն իսկ շահագործման հանձնված թվային պրոդուկտներին, ինչպես նաև թվայնացման ընթացքում գտնվող գործընթացներին։ Ներկայացվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում իրականացված աշխատանքը։ Այս առումով վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի ճանապարհային քարտեզով է գործընթացն իրականացվում և այժմ որ փուլում են գտնվում։ «Մենք մեր առաջ պլան ենք դրել՝ գործողությունների ծրագիրը պետք է ապահովենք։ Ընդ որում՝ այն լիովին համահունչ է մեր ռազմավարական առաջնահերթություններին։ Այս պահի դրությամբ ունենք փաստաթուղթ, որ եթե անցնենք մեր նախարարությունների գործողություններով՝ կնկատենք, որ կամ պլանավորել են և արդեն ավարտում են, կամ պլանավորված է՝ արդեն ընթացքի մեջ է, կամ արդեն իսկ քննարկել ենք, լուծում ենք իդենտիֆիկացրել և պետք է իրականացվի»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Անդրադարձ է կատարվել կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի ենթակառուցվածքի ներդրման աշխատանքներին, մասնավորապես՝ պետություն–մասնավոր գործընկերության պայմանագրի կատարման ընթացքին, այդ թվում՝ մասնավոր գործընկերոջ աշխարհագրական ցանցի՝ տարածքային գրասենյակների ընտրության և շինարարական ընթացքին, գլխամասային գրասենյակի, փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման և անվտանգային բաղադրիչների հարցերին։ Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը նշել է, որ 22 գրասենյակներից 21–ը տեղորոշված են։ «Ըստ մեր ֆրանսիացի գործընկերների՝ ապահովվելու է, որ բնակիչները, որոնք օգտվելու են այս ծառայությունից, առավելագույնը 30 րոպեի ընթացքում հասանելիություն կունենան գրասենյակին»,– նշել է նախարարը։

Առանձին ուշադրության է արժանացել Միգրացիայի և քաղաքացիության ռազմավարական պլանը, որը բխում է ժողովրդագրության ռազմավարությունից, միաժամանակ՝ վիզաների գործողությունների ծրագրից։ Կարևորվել է քաղաքացիության բաղադրիչը, ինստիտուտի համալիր վերանայման հրամայականը։ Նշվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են թվային տարբերակով։ «Հունվարի 1–ին ամբողջը թվային է։ Ողջ վերիֆիկացիոն պրոցեսներն իրականացվում են պլատֆորմով, այդ թվում՝ հերթերի կառավարման, վճարումների գործընթացները»,– նշել է նախարար Սարգսյանը։

Բնակչության պետական ռեգիստրի փոխակերպումը ևս շեշտադրվել է։ Նշվել է, որ նպատակը մեկն է՝ միասնական, ունիվերսալ և ճշմարիտ շտեմարան ստեղծելն է, որի ցանկացած տվյալ ունենալու է իրավական ուժ, ժամանակային կնիք։ Տարբեր գերատեսչություններ այլևս չեն վարելու իրենց սեփական շտեմարանները, պետական մարմիններն այլևս չեն ուղղորդելու քաղաքացուն որևէ տեսակի տեղեկանք ներկայացնելու, հավելյալ տվյալ ներկայացնելու։ Քաղաքացին ունենալու է հասանելիություն սեփական տվյալներին, դրանք արտածելու հնարավորություն, ինչպես նաև տվյալը տնօրինելու, փոխելու հայտ ներկայացնելու ֆունկցիա։ Իսկ սահմանային էլեկտրոնային կառավարման շտեմարանի հետ համադրումն այն կվերածի միանգամայն ուժեղ, արդյունավետ միգրացիայի կառավարման գործիքի։

Արփինե Սարգսյանը շեշտադրել է քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ հաշվառումը մատուցող հանրային ծառայությունների համատեքստում։ Մասնավորապես, նա ներկայացրել է վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների, դրանց հաշվառման գործընթացին փոխկապակցված գործընթացների թվայնացման աշխատանքները, շեշտադրել, որ վարորդական իրավունքն ու հաշվառման վկայագիրը թվայնացվել են և այլևս ֆիզիկապես փաստաթղթերը պահելու կարիք չկա, եթե վարելու իրավունքը վավեր է։ Ներկայացվել է car.mia.gov.am հարթակը, որը արժանացել է «Նորարարական նախագիծ» մրցանակին, որի միջոցով թվային հարթակներում կատարված գործարքների թիվը կազմել է մոտ 600։

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը պարզաբանել է, որ յուրաքանչյուրը կարող է մուտք գործել իր օգտահաշիվ և տեսնել իր թվային վարորդական վկայականը։ «Հաշվառման վկայագրերը ևս թվայնացված են։ Եթե, օրինակ, պարեկը նախկինում տուգանում էր ֆիզիկական վարորդական վկայականի պլաստիկ քարտը չունենալու համար, այժմ որևէ վարչարարություն չի կատարվում․ստուգվում է՝ ունի՞ վարորդական իրավունք, թե՝ ոչ։ Վարորդական վկայականի ֆիզիկական տարբերակի կարիքն այլևս չունենք»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ ավելացնելով, որ ֆիզիկական տարբերակի կարիքն անձը կունենա միայն Հայաստանից դուրս գտնվելիս, ներպետական ընթացակարգերի համար թվային տարբերակը բավարար է։

 

Ներկայացվել է փետրվարին գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը՝ շեշտելով, որ նոր մոդուլը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (9-11)՝ երկրորդ փուլով` 2027թ.-ի սկզբին շտապօգնության (1-03) կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։ Վարչապետը հետաքրքրվել է 84-22 հեռախոսահամարով գործող զանգերի կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն Միգրացիայի և քաղաքացիական ծառայության զանգերի կենտրոնն է։ «Աշխատակիցները համակարգով զանգը ստանում են, այն ամբողջությամբ հետագծելի է՝ երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապ հաստատեցինք»,– նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու են Ոստիկանությունում և նախարարության հանրային ծառայությունների մյուս հատվածում։

Միաժամանակ, Արփինե Սարգսյանը նշել է, որ 102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15–ը կամբողջացվի 112–ի ընդհանուր թվայնացման գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ ամբողջը միավորվելու է և դառնալու է մեկ Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ կայացվելու են որոշումները, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է զբաղվի։

Հաջորդիվ ներկայացվել է Քրեական ու Համայնքային ոստիկանության ֆունկցիոնալի թվայնացման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է Համայնքային և Քրեական ոստիկանությունների թվայնացման գործընթացից։ Արփինե Սարգսյանը նշել է, որ դարակներում ոստիկանության ծառայողներն ունեն անուն-ազգանուններով բազմաթիվ թղթեր, գրքույկներ և այլն։ «Մենք միգուցե անձի հետ կապված ամբողջական տվյալ ունենանք, բայց երբ իրական ժամանակում կա դեպք, մենք այդ անձին չենք ճանաչում իր բոլոր դետալներով․ արդյոք անձը հաշվառված է որպես հոգեկան առողջական վիճակի հետ խնդիր ունեցող, արդյոք նա ալկոհոլամոլության հետ կապված խնդիրներ ունի, թե՝ ոչ, առհասարակ մեր տեսադաշտում հայտնվել է, թե՝ ոչ, ունի՞ վարչական խախտումներ, այլ զանցանքներ։ Այս ամբողջ տվյալներն անձի տրամաբանության մեջ Համայնքային ոստիկանությունն այլևս կարողանալու է ունենալ։ Սա, մեր տեսանկյունից, լինելու է հիմնական համակարգ, որովհետև սրան կգումարվի Պարեկային ծառայության տեղեկատվությունը, հետո արդեն՝ Քրեական և Համայնքային ոստիկանությունները պետք է հասկանան՝ ինչ լրացուցիչ աշխատանք պետք է տանեն անձանց հետ»,– ասել է նախարարը։

Վարչապետը նկատել է, որ այդպիսով լինելու է ընդհանուր պլատֆորմ, որտեղ ոստիկանության մարմիններն իրենց հասանելիության բանաձևերն են ունենալու։

Նախարարի խոսքով՝ ներգերատեսչական տեսանկյունից դրական լուրն այն է, որ ամենաբարդ պլատֆորմի՝ Համայնքային ոստիկանության թվայնացման գործընթացն ամբողջովին պատրաստ է, որը նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություն է ունենալու։ «Զուգահեռ ունենք Քրեական ոստիկանության բաղադրիչը, որպեսզի քրեական ոստիկանները ևս ավելի արդյունավետ գործեն»,– ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ Պարեկային ոստիկանության բաղադրիչն ամբողջությամբ թվայնացված է։

Առանձնակի շեշտադրվել է կրթական բաղադրիչի դերի բարձրացումը և առաջիկա ծրագրերը ՆԳՆ կրթահամալիրի ընդլայնման ուղղությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման մոտեցումները։ Քննարկման մասնակիցները անդրադարձ են կատարել նաև հիբրիդային սպառնալիքների թեմային և ՆԳՆ դերակատարությանը, կարևորվել է հանրային հաղորդակցության դերը։

 

Ոստիկանության զարգացման համատեքստում քննարկվել են երկարաժամկետ հեռանկարային և մշտական լուծումները՝ սկսած իրավական շրջանակից, այդ թվում՝ ռազմավարական մակարդակում։ Նշվել է, որ նոյեմբերի 1-ին գործարկված Ոստիկանության գվարդիան, որը խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքի արդյունավետ իրացման երաշխավորն է այլևս, առաջին անգամ առաջնորդվում է Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգով։ Միասնական ստանդարտների ներդրումը և համապատասխան մշակույթի ձևավորումը բարդ, սակայն անհրաժեշտ գործընթաց է որակվել։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման համար մշակվել են հատուկ դասընթացներ, որի շրջանակներում՝ ընդհանուր վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խումբը և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գունդ, որոնք հանդիսանում են փոխլրացնող և բարձր մասնագիտացված ստորաբաժանումներ՝ ուղղված հասարակական անվտանգության ապահովման ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքմանը՝ ճգնաժամային և բարձր ռիսկայնությամբ իրավիճակներում։

 

Նախարարը ներկայացրել է մի շարք ցուցանիշներ, որոնք վկայել են կայացված որոշումների արդյունավետության մասին, որոնք վերաբերել են և՛ համայնքային ոստիկանության, և՛ քրեական ոստիկանության, թե՛ պարեկային ծառայության աշխատանքներին։ Մասնավորապես՝ 2025-ին առգրավվել են տարբեր տեսակի 768 կգ թմրամիջոցներ, ինչը 80 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ, բացահայտվել է խոշորամասշտաբ ներդրումային խարդախություններով զբաղվող 4 խումբ։ Առգրավված, հայտնաբերված և կամավոր հանձնված հրազենի թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 42,2 տոկոսով։ Հայտնաբերվել է պետությանը և համայնքին պատճառված 25 մլրդ դրամի նյութական վնաս, ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերը կատարվել են մոտ 98 տոկոսով։ Քրեական ոստիկանությունն արձանագրել է չբացահայտված սպանության 0 դեպք, ինչը նախարար Սարգսյանը հատկապես կարևորել է՝ որպես հանցավորության կանխարգելման համատեքստում էական ցուցանիշ։ Պարեկային ծառայության կողմից բացահայտված հանցագործության դեպքերը՝ 2024-ին եղել են 11 948, 2025-ին՝ 14 969, Ոստիկանության կողմից վարորդական իրավունքից զրկման դեպքերը 5435 են, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 3 տարվա միջին տարեկան արդյունքը 764 էր։ Պարեկային ծառայության ներդրումից ի վեր կայուն նվազման միտում են դրսևորում ՃՏՊ-ներից զոհերի ցուցանիշները՝ 2024-ին թիվը 2023-ի համեմատ նվազել է 45-ով, իսկ 2025-ին՝ ևս 50-ով։ Արդյունավետության բարձր ցուցանիշ առկա է նաև վարչական իրավախախտումների մասում․2025-ին պարեկային ծառայությունը կազմել է շուրջ 1 մլն արձանագրություն, մինչդեռ ՃՈ-ի կողմից 3 տարվա տարեկան միջին ցուցանիշը 300 000 էր։

Անդրադառնալով ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թվի նվազմանը՝ վարչապետը նշել է․ «Մի կողմից ասում են այսքան մարդ զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, մյուս կողմից ունենք զոհերի նվազում։ Այս երկու թվերը պետք է իրար հետ ներկայացնել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Ներքին գործերի նախարարը մանրամասնել է, որ 2023 թվականին 2022–ի համադրությամբ արձանագրվել է ՉՏՊ–ների հետևանքով զոհերի թվի աճ։ Սակայն 2024–ին 2023–ի համեմատ զոհերի թիվը նվազել է 45–ով, 2025–ին 2024–ի համեմատ՝ 50–ով։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ 5435 անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։

 

Վարչապետն ընդգծել է, որ այս թվերը չեն կարող միմյանց հետ կապ չունենալ, դրա համար էլ վարորդական իրավունքից զրկվածների թվի շուրջ մեծ նեգատիվ է գեներացվում։ «Ուզում եմ հիշեցնել, թե 2022 և 2023 թվականներին ինչ մթնոլորտ էր Հանրապետությունում, այդ թվում՝ Ազգային ժողովում, սոցիալական ցանցերում, ասում էին, թե ոչինչ չի ձեռնարկվում։ Հիմա եթե այս 5435 անձը վարեր՝ զոհերի թիվը չէր կարող նվազել և այս 2 թիվը պետք է միմյանց հետ համադրությամբ ներկայացնել»,– նշել է երկրի ղեկավարը։

 

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպիսի հետևություն ունենք ՆԳՆ–ում, մասնավորապես, Ոստիկանության համակարգում իրականացված բարեփոխումների բովանդակային հատվածի հետ կապված, «արդյոք ճիշտ ճանապարհով ենք գնում»։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել, որ առանձնացրել են որոշակի ցուցանիշներ, որոնք իր գնահատմամբ, վկայում են կայացրած որոշումների արդյունավետության մասին։ «Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024–ին առգրավվել էր 426 կգ։ Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։ Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ եթե դիտարկենք, ապա 2025–ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,– նշել է ՆԳ նախարարը։ Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3–րդը Պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024–ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025–ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։

 

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանության գվարդիայում նկատվում է նաև գործունեության դրական փոփոխություն։ «Այժմ ունենք Ոստիկանության գվարդիայի հետիոտն կարգախմբեր, որոնք շրջում են բակերում, տարբեր հրապարակներում, այգիներում, ունենք թմրամիջոցների, սառը զենքերի հայտնաբերման դեպքեր։ Ոստիկանության գվարդիան չպետք է իրեն ընկալի միայն հավաքների ժամանակահատվածում հասարակական կարգն ապահովող, նրանք Ոստիկանության ծառայող են և ցանկացած ազատ ժամանակահատվածում պետք է լծված լինեն ոստիկանի առջև դրված խնդիրների իրականացմանը։ Ունենք 146 դեպք, որոնք 2 ամսվա ընթացքում բացահայտվել են Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից»,– ամփոփել է ՆԳ նախարարը։

Թվային արտահայտումներից հատկանշական է եղել նաև սահմանահատումների վիճակագրությունը։ Ոլորտի պատասխանատուները բացատրել են, որ չհաշվված Քովիդ համավարակով պայմանավորված 2020 թ.-ի բացառությունը, 2025-ը առաջին անգամն է, որ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված մուտքերի և ելքերի տարբերությունը դրական է, այն էլ՝ բավականին բարձր ցուցանիշ՝ 8660։ Սա ներկայացվել է որպես միտումների իրական փոփոխություն, քանի որ սահմանահատումների ընդհանուր սալդոն ևս բացառիկ է՝ մոտ + 30,500, որը նշանակում է, որ ՀՀ-ում այլևս նոր միգրացիոն իրավիճակ է՝ Հայաստանը բացի տրանզիտից վերածվել է մուտքի ուղղության։

 

Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ևս ներկայացվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումներ, այդ թվում՝ Փրկարար ծառայության զարգացման հաստատված հայեցակարգը, որը ներառում է նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում՝ միտված ծառայության կառավարման արդյունավետության, արձագանքման արագության և ռեսուրսների նպատակային օգտագործման բարձրացմանը։ Ներկայացվել է Փրկարար ծառայության Ստեփանավանի ստորաբաժանման մոդուլային շենքի բացումը, Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումը, Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքը, ձեռք են բերվել նոր տրանսպորտային միջոցներ և նոր համազգեստ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ