


Արմինֆո. Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ Սարգսի տոնին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Տ.Սեբուհ եպիսկոպոս Սարգսյանի և մի խումբ թեհրանահայերի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Թեհրանի ամենամեծ հայկական եկեղեցին ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, գտնվում է Քարիմհան Զանդ փողոցում: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի պատմության նշանավոր դեմքերից է, ով ապրել է մ.թ. 4-րդ դարում։ Նա իր որդու հետ մահապատժի է ենթարկվել քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով։ Սուրբ Սարգիսը համարվում է բոլոր սիրահարների հովանավորը, և այդ տոնը նշվում է որպես երիտասարդների օրհնության օր: Սա ազգային տոն է, որն ամեն տարի Հայաստանի Հանրապետությունում նշվում է Զատիկից 64 օր առաջ:



