


Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:



