


Արմինֆո. Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ուկրաինացի հայտնի երգչուհի LOBODA-ի (Սվետլանա Լոբոդա) մեծ մենահամերգը:
Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ջրվեժի զբոսայգու Armenian Helicopters հարթակում:
Հիշեցնենք, որ Սվետլանա Լոբոդան ուկրաինացի երգչուհի է, երգերի հեղինակ և պրոդյուսեր ։ Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 18-ին Կիևում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին, այդ թվում ՝ <ՎԻԱ Գրա>խմբին մասնակցելուց հետո։ 2009 թվականին ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ երգի մրցույթում։



