


Արմինֆո. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուջաբի Համանիի հետ:
Ինչպես ասվում է Արամ Ա-ի Facebook-յան էջում, ԻԻՀ դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրել է Իրանում առկա իրավիճակը և տարածաշրջանում խաղաղության հաստատման նկատմամբ մոտեցումները: Նա նաև անդրադարձել է Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության հարցին։
Հանդիպման ավարտին Համանին հայտարարել է, որ շուտով ավարտում է իր առաքելությունը Լիբանանում և կվերադառնա Իրան:



