


Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպման մասին՝ Մոսկվա այցի շրջանակում:
"ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային արդիական օրակարգը: Կողմերը մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը և այդ ուղղությամբ երկխոսության զարգացմանը",- ասել Է Զախարովան՝ փետրվարի 4-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
Օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահը հրամանագիր էր ստորագրել փետրվարի 4-7-ը հայկական խորհրդարանական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին: Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը կկայանա Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով:



