


Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռնարկած "համարձակ քայլերը" և Հայաստանի վարչապետ Փաշինյանի դրսևորած "ամուր կամքը" չափազանց կարևոր է համարել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար:
"Սրտանց շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, ովքեր այս տարվա ընթացքում արժանացել են մրցանակների: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ եղբայր Իլհամ Ալիևի ձեռնարկած համարձակ քայլերը և պարոն Փաշինյանի դրսևորած հաստատուն կամքը չափազանց կարևոր եմ համարում տևական խաղաղության հաստատման համար: Հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որի նպատակը, ընդգրկման շրջանակը, բովանդակությունն ու ոգին համաձայնեցված են երկու կողմերի միջեւ, նոր էջ կբացվի Կովկասի ապագայում", - ասվում է Էրդողանի շնորհավորական տեսաուղերձում ՝ ուղղված "Զաիդի մարդկային եղբայրության մրցանակի" դափնեկիրներին։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Թուրքիան անկեղծորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի տարածաշրջանում և ողջ աշխարհում հանգստությանը, խաղաղությանը, բարգավաճմանն ու կայունությանը: "Մենք կշարունակենք մեզանից կախված ամեն ինչ անել Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար և ակտիվորեն աշխատել արդարության վրա հիմնված բարեկամության կամուրջներ կառուցելու ուղղությամբ", - նշել է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է APA-ն:



