


Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ով արդեն երրորդ տարին ադրբեջանական գերության մեջ է, հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից:
Ինչպես հաղորդվում է սոցիալական ցանցերում Վարդանյանի պաշտոնական էջերում, Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.
«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։
Նշենք, որ Վարդանյանն ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայից և ԼՂՀ անկումից հետո։ Նա արդեն երրորդ տարին պատանդ է պահվում Ադրբեջանում ՝ միջազգային հանրության անգործության պայմաններում։



