


Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հաղորդել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի աշխատակազմի ղեկավար Թիերի Պեյրուի հետ (Thierry Peyroux, Directeur de cabinet)։
«Քննարկեցինք Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձանք Հայաստանում նախատեսվող միջազգային կարևոր միջոցառումներին և ընթացիկ տարում նախատեսվող փոխադարձ բարձրաստիճան այցերին», - Facebook-ի իր էջում գրել է Խաչատրյանը:



